HY RU EN

Տրդատ Մուշեղյան

Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը հրաժարական կտա

Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը հուլիսի 2-ին հրավիրել է ավագանու նիստ, որպեսզի ներկայացնի իր հրաժարականի դիմումը: Այս մասին «Հետք»-ի հետ հեռախոսազրույցում հայտնեց Հրազդանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Ալվինա Զաքարյանը:

Մամուլի քարտուղարը նշեց, որ այս պահին հրաժարականի դիմում չկա, Արամ Դանիելյանը միայն բանավոր կերպով է հայտնել, որ պատրաստվում է հրաժարական տալ: Ալվինա Զաքարյանից հետաքրքրվեցինք, թե որն է քաղաքապետի որոշման պատճառը, սակայն մամուլի քարտուղարն ասաց, որ Արամ Դանիելյանը հրաժարականի պատճառների մասին չի խոսել:

Նշենք, որ Արամ Դանիելյանը Հրազդանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է 2002 թվականից, իսկ 1998 թվականից հանդիսանում է Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ: