HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատգամավոր Աշոտ Արսենյանը դուրս է գալիս ՀՀԿ խմբակցությունից և կուսակցությունից

ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանը որոշում է կայացրել դուրս գալ ՀՀԿ խմբակցությունից, ինչպես նաև դադարեցնել իր անդամակցությունը Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: Պատգամավորի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի՛ հայրենակիցներ, արդեն երկար ժամանակ է, ինչ Ջերմուկի, Գնդեվազի, Կեչուտի բնակիչները փակել են Ամուլսարի հանք տանող ճանապարհը՝ պահանջելով դադարեցնել հանքի շահագործումը։

Ես՝ որպես Վայոց Ձորի մարզից ընտրված պատգամավոր, անհանգստանալով ստեղծված իրավիճակից՝ մի քանի անգամ հանդիպում եմ ունեցել ճանապարհը փակած քաղաքացիների հետ, խնդրել, հորդորել եմ, որ չխոչընդոտեն հանքի աշխատանքներին։

Ինչպես տեղյակ եք, արդեն վարչապետի որոշմամբ աշխատանքային խումբ է ստեղծվել հանքի շուրջ ստեղծված հարցի լուծման համար։ Սակայն բողոքի ակցիայի մասնակիցները որեւէ կերպ չեն համաձայնել առաջարկվող պահանջներին։ Ես կարծում եմ, որ երկկողմանի բանակցություններին խոչընդոտում է նաեւ այն հանգամանքը, որ ես հանդիսանում եմ Հանրապետական կուսակցության անդամ եւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր։

Ուստի, որպեսզի այս հարցը քննարկվի ավելի անկաշկանդ մթնոլորտում, առաջիկայում լուծում գտնվի հանքի աշխատանքների չխոչընդոտման համար, ես որոշում եմ կայացրել հրաժարվել Հանրապետական կուսակցության եւ խմբակցության անդամ լինելուց, մնալ անկախ պատգամավոր, որպեսզի քաղաքացիների հետ անկաշկանդ բանակցությունների շնորհիվ կարողանանք ճիշտ լուծում գտնել։

Բազմիցս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորել է քաղաքացիներին ճանապարհների փակման ձեւաչափով ՀՀ-ում սաբոտաժ չստեղծել։ Ես միանում եմ վարչապետի կոչին։ Հարգելի՛ հայրենակիցներ, ես եւս մեկ անգամ հորդորում եմ բացել հանք տանող ճանապարհը եւ թույլ տալ, որ հանքի աշխատողները անցնեն իրենց բնականոն աշխատանքներին՝ մինչեւ Կառավարությունը լուծում կգտնի այդ հարցի շուրջ»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter