
Ոստիկանությունն այցեր է կատարել երևանյան փաբեր
Ականատեսների վկայությամբ՝ ոստիկանությունը կեսգիշերին մոտ մտել է Երևանի կենտրոնում գտնվող տարբեր փաբեր ու ակումբներ։
Հաճախորդների համար անհասկանալի է եղել ոստիկանների այցը, քանի որ որևէ բացատրություն այդ առիթով իրենց չի տրվել։ Նրանցից մեկի խոսքով, երբ ինքն ու ընկերը նստած են եղել փաբերից մեկում, ոստիկանները ներս են մտել և աշխատակիցներին հորդորել անջատել երաժշտությունը։ Հավանաբար, նման այցեր եղել են նաև այլ փաբերում և ակումբներում, քանի որ դրանց մուտքերի մոտ մարդկանց կուտակումներ էին առաջացել․ պատճառը նույնն էր՝ ներսում երաժշտությունն անջատված էր, ստուգումներ էին անցկացվում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել