HY RU EN

Նարեկ Ալեքսանյան

Ամուլսարի հանքի դեմ պայքարողները (ֆոտոպատմություն)

Արդեն 12 օր է՝ Ամուլսարի ոսկու հանքի տարածք տանող ճանապարհները փակ են. Ջերմուկ ու Գնդեվազ համայնքների բնակիչները 24-ժամանոց ռեժիմով հերթապահում են հանք տանող 4 հիմնական ճանապարհների սկզբնամասում՝ այդպիսով կանգնեցնելով ներսում կատարվող շինարարությունը։

Այս քայլին տեղացիները դիմել են, որովհետև, ինչպես իրենք են ասում, եթե սկսվի հանքի շահագործումը, էկոլոգիական աղետն անխուսափելի կլինի. արդյունքում կտուժեն ոչ միայն ազդակիր համայնքներն, այլ ամբողջ Հայաստանը։

12 օրվա ընթացքում ձևավորված ճամբարները, կամ ինչպես տեղացիներն են ասում՝ պոստերը, իրենց անվանումներն են ստացել. «Թոնրի, Կեչուտի, Ադնակլասնիկների պոստ»։ Բնակիչներն, իրար փոխարինելով, գիշեր-ցերեկ հերթապահում են՝ ընթացքում փորձելով կիսատ չթողնել նաև իրենց գյուղատնտեսական աշխատանքները։ Նրանց են միացել քաղաքացիներ Երևանից և այլ բնակավայրերից։