HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարդասիրական օգնություն՝ Սիրիայի ժողովրդին

Հայաստանի եւ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունների, Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի և Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) համատեղ ջանքերով հուլիսի 12-ից Սիրիայի Արաբական Հանրապետություն է ուղարկվում 94 տոննա մարդասիրական օգնություն՝ սննդի տեսքով (ձեթ, բրինձ և հնդկաձավար)։ 

Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը, Մարդասիրական բեռը Սիրիայի Լաթակիա է տեղափոխվում Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի հայկական կողմի տնօրեն, փ/ծ գնդապետ Պավել Գյոզալյանի և ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ, փ/ծ գնդապետ Արտակ Ղազարյանի ուղեկցությամբ:

Սիրիայում բեռը կընդունի և երկրում ճգնաժամի հետևանքով տուժած բնակչությանը կբաշխի Հայկական Կարմիր խաչի ընկերության գործընկեր ազգային ընկերությունը՝ Սիրիայի Կարմիր մահիկը։ Մարդասիրական օգնության 30 տոննան կբաշխվի Հալեպում՝ Հայոց Բերիոյ թեմի առաջնորդության միջոցով։

Բեռի տեղափոխումը Երևանից Սիրիայի Արաբական Հանրապետություն իրականացվելու է ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» մակնիշի ինքնաթիռով, որը ս/թ հուլիսի 11-13-ն այդ նպատակով կիրականցնի 3 թռիչք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter