HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդենիս գյուղի դպրոցի կառուցման աշխատանքները նախատեսված չեն եղել պետական բյուջեով

ՀՀ Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի դպրոցի կառուցման աշխատանքները կատարելու համար 2011 թվականի օգոստոսի 5-ին «Սպիտակ Կամար» ՍՊԸ-ի հետ կնքել է պետական գնման պայմանագիրը, որի ընդհանուր գումարը կազմում է 430 662 120 ՀՀ դրամ: Վերոնշյալ դպրոցի հիմանորոգման նպատակով ֆինանսավորումը չի իրականացվել անհասկանալի պատճառներով:   

Այս դպրոցին արդեն բազմիցս անդրադարձել ենք: Հիշեցնենք, որ այն 4-րդ աստիճանի վթարային է, իսկ 2011-ի ամռանը «Սպիտակ կամար» ընկերությունը սկսել էր փորել նոր դպրոցի հիմքը, սակայն առանց պատճառաբանելու շինարարները դադարեցրել էին աշխատանքները և հեռացել: Պարզաբանումների համար դիմել էինք ՀՀ քաղաքաշինության նախարարություն, սակայն այդպես էլ չէինք ստացել մեր հարցերի պատասխանները, մասնավորապես, թե ինչո՞ւ են դադարեցվել Վարդենիս համայնքի դպրոցի կառուցման աշխատանքները և ե՞րբ է սկսվելու շինարարությունը: 

Նույն հարցերի պատասխանները ստանալու նպատակով ՀՀ Աժ պատգամավոր Անահիտ Բախշյանն էր դիմել քաղաքաշինության նախարարին: Նախարարությունը երեկ նաև «Հետքին» է ուղարկել պատգամավորի նամակի պատասխանը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. 

«2011 թվականի դեկտեմբերի 19-ի «Անահիտ Բախշյանի նամակը քաղաքաշինության նախարարին» վերնագրով հրապարակման կապակցությամբ հայտնում եմ, որ ՀՀ քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը  ՀՀ Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի դպրոցի կառուցման աշխատանքները կատարելու համար 2011 թվականի օգոստոսի 5-ին «Սպիտակ Կամար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել է թիվ  ԲԸՀԱՇՁԲ-11/7  պետական գնման պայմանագիրը, որի  ընդհանուր գումարը կազմում  է  430 662 120  ՀՀ  դրամ:  Վերոնշյալ դպրոցի հիմնանորոգման նպատակով ֆինանսավորումը չի իրականացվել, քանի որ  ՀՀ կառավարության  քաղաքականությունը ուղղված է շարունակական  օբյեկտների շինարարական աշխատանքները ավարտին հասցնելուն:                                                                                                    

Վարդենիս գյուղի դպրոցի կառուցման աշխատանքների իրականացման  խնդիրը  հնարավոր  է դիտարկել ՀՀ 2013-2015 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի կազմման գործընթացի շրջանակներում` համապատասխան ֆինանսավորման  առկայության  դեպքում:

Միաժամանակ հայտնում եմ, որ Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 և Իսակովի անվան թիվ 132 դպրոցներում շինարարական աշխատանքները կատարվում են համապատասխանաբար` 2005 և 2008 թվականներին հաստատված նախագծա-նախահաշվային փաստաթղթերով, իսկ ՀՀ Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի դպրոցի  կառուցման աշխատանքները նախատեսված չեն եղել ՀՀ 2010 թվականի պետական բյուջեով»: 

ՀՀ քաղաքաշինության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
28.12.2011 թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter