![](/static/articles/09/14/71/l-zuyRDRxCST.jpg)
Արթուր Գրիգորյանը կայացրել է նավթավերամշակման գործարանի շինարարությունը կասեցնելու որոշում
Հուլիսի 10-ին բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից «Արմօյլ» ՓԲԸ նկատմամբ հարուցված վարչական վարույթի շրջանակում պարզվել էր, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Նատի թաղամասում նավթավերամշակման գործարանի շինարարությունը սկսելուց առաջ «Արմօյլ» ՓԲԸ չի իրականացրել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով նախատեսված հիմնադրութային փաստաթղթերի հիման վրա գործարանի հետագա կառուցմամբ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում և փորձաքննություն։ Այս մասին հայտնում է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:
Ելնելով վերոգրյալից՝ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը հուլիսի 16-ին կայացրել է նավթավերամշակման գործարանի շինարարությունը կասեցնելու որոշում մինչև «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով նախատեսված հիմնադրութային փաստաթղթերի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը և փորձաքննության դրական որոշման ստացումը։
![]() |
կարդացեք նաև՝ Պարսկահայ գործարարի և Գագիկ Ծառուկյանի համատեղ բիզնեսը՝ եղվարդցիների դժգոհության պատճառ |
Մեկնաբանել