Դատարանի վճռով՝ «Արմօյլ» ընկերությունից հօգուտ «Անքրաժ» ՍՊԸ-ի կբռնագանձվի միայն նախապես վճարված 1 միլիոն դրամ պետական տուրքի գումարը:
Հայցադիմումը դատարում ստացվել է 2022թ․ հունիսի 23-ին։ Հունիսի 28-ին դատավոր Նելլի Հարությունյանը վարույթ է ընդունել «Անքրաժ» ՍՊԸ-ի դիմումը։
Ռաֆիկ Վիրաբյանը լարված հարաբերություններ ունի «Արմօյլ» ընկերության հետ: Ըստ նրա՝ կառուցված նավթամթերքի վերամշակման գործարանի գործարկման դեպքում անդառնալի վնաս կհասցվի շրջակա միջավայրին, իր պտղատու այգիներին, և չրերի արտադրությունը անհնար կդառնա:
Դատարանը «Ռիվալ» ՍՊԸ-ի և Ռաֆիկ Վիրաբյանի դիմումը հետ է վերադարձրել հայցադիմումի ձևին, բովանդակությանը և կից փաստաթղթերին ներկայացվող պահանջներին չհամապատասխանելու հիմնավորմամբ:
Հայցվորը պահանջում է արգելել վնաս պատճառող գործունեությունը:
Ալֆրեդ Աբեդիի հետ զրույցում պարզ դարձավ, որ ընկերությունը փոխել է իր դիրքորոշումը գործարանում ՇՄԱԳ փորձաքննություն անցկացնելու վերաբերյալ: Նախկինում «Արմօյլ»-ը մշտապես հայտարարում էր, որ իրենց գործունեությունը ենթակա չէ փորձաքննության:
Հարկադիր կատարման ծառայությունը «Արմօյլ»-ին պարտավորեցրել է նաև դադարեցնել վերը նշված հասցեներում ընթացող շինարարական աշխատանքները:
Բնապահպահպանության նախարարությունը «Արմօյլ» ընկերության արտադրությունը դասել է նավթավերաշմակման արդյունաբերության վառելիքայուղային ուղղվածության գործարանների շարքին և դրանով պայմանավորված՝ որոշել, որ այն ենթակա է փորձաքննության:
Քանի որ Ընկերությունը հետևողականորեն հրաժարվում է առձեռն կամ փոստով ստանալ նշված որոշումը, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը որոշման մասին հայտարարությունը հրապարակել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի 26.12.2018թ. թիվ 226 համարում: