HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Անհայտ ԱԹՍ-ները երկու հարձակում են գործել Սիրիայում ռուսական ավիաբազայի վրա

Սիրիայում գտնվող Խմեյմիմ ռուսական ավիաբազայում անհայտ անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) կիրառմամբ երկու հարձակում է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը՝ հղում անելով ավիաբազայի ներկայացուցչին:

Առաջին հարձակումը տեղի է ունեցել հուլիսի 21-ի ուշ երեկոյան: Ռուսական հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ուժերը նկատել են անհայտ պատկանելության փոքր չափի օդային թիրախ, որը խոցվել է հաստիքային զենիթային կայանքից: 

Երկրորդ հարձակումը եղել է հուլիսի 22-ի առավոտյան. «ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով ավիաբազայի մոտակայքում ոչնչացվել է անհայտ ԱԹՍ, որը Խմեյմիմի ավիաբազային էր մոտենում հյուսիս-արևմտյան ուղղությունից»,- Интерфакс-ին հաղորդել է ավիաբազայի ներկայացուցիչը:

Հարձակումների հետևանքով ոչ ոք չի տուժել, ավիաբազային նյութական վնաս չի հասցվել: 

Մինչ այդ դեպքերը անհայտ ԱԹՍ-ների շարժ էր արձանագրվել նաև հուլիսի 1-ին, նմանատիպ մի քանի դեպք էլ եղել էր մայիսին և ապրիլին: 

Դրոնների միջոցով առաջին խոշոր հարձակումը ռուսական ավիաբազայի վրա տեղի էր ունեցել 2017-ի տարեվերջին: РБК-ն, հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության իր աղբյուրներին, հայտնել էր, որ ռումբերով բեռնված 8 դրոններ վնաս էին հասցրել մի քանի ռազմական ինքնաթիռների և ուղղաթիռների, հարձակման հետևանքով նաև երկու ռուս զինծառայող էր զոհվել: Ռուսաստանի ՊՆ-ն պաշտոնապես հաղորդել էր, որ բազան արկակոծվել էր ականանետների միջոցով:

Լուսանկարում ռուսական Խմեյմիմ ավիաբազան / © РИА Новости 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter