HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արատես գյուղը ազատագրեցին Հովիկ Օհանյանից

Թեհմինե Ենոքյան

Եղեգիս խոշորացված համայնքի մեջ մտնող Արատես գյուղն ազատագրվեց գեներալ Հովիկ Օհանյանից։ Տեղացիները տեսանյութում բացահայտում են, որ գեներալը 20 տարի շարունակ թույլ չի տվել գյուղից որևէ մեկին այդ տարածքում խոտհունձ կատարել։ Ոստիկանների ուղեկցությամբ շատինցիները և հարակից այլ գյուղերի բնակիչներ ավտոերթ են իրականացրել դեպի Արատես՝ ցուցադրելով լքված տները և չվերաբնակեցված գյուղը։

Շատին գյուղից Տիգրան Եղոյանը տեսանյութում ԱԱԾ Ռազմական ոստիկանության և իրավապահ մարմինների ուշադրությունն է հրավիրում այս խնդիր վրա։ Գյուղի տարածքում կան ռազմական կամուրջ, ՀԷԿ, չմշակված այգիներ և չվերաբնակեցված տներ։ Եղեգիս խոշորացված համայնքի ավագանու անդամ Նորայր Մարտիրոսյանը մատնացույց է անում լքված եկեղեցին ու վնասված խաչքարերը և մշակույթի նախարարության ուշադրությունը հրավիրում խնդրի վրա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութը Տիգրան Եղոյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter