
Ռոբերտ Քոչարյանը դատարանում է
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ դատական նիստը շարունակվում է։ Այն դռնփակ է, տեղի է ունենում Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում։ Քոչարյանը դատարանի շենք է մտել, ամենայն հավանականությամբ, հետնամուտքից։ Դատարան մուտք գործելուց հետո նրա փաստաբաններից որեւէ մեկը նիստի դահլիճից դուրս չի եկել եւ որեւէ տեղեկություն չկա, թե ինչ է տեղի ունենում դահլիճում։
Երեկ «Երկիր Մեդիա» հեռուսաընկերությանը տված հարցազրույցում Քոչարյանը նշել էր, թե չի ընդունում առաջադրված մեղադրանքը, քանի որ այն «շինծու» է, իսկ իր նկատմամբ «քաղաքական վենդետա» է իրագործվում։
Հիշեցնենք, որ երեկ «Մարտի 1-ի» գործով Հատուկ քննչական ծառայություն հրավիրվելուց հետո նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
Մեկնաբանել