HY RU EN

Սեդա Ղուկասյան

ՀՀ ԱԳՆ-ն դիմել է Անջեյ Կասպերչիկի գրասենյակին՝ առաջարկելով սահմանի նախիջևանյան հատվածում դիտարկում կատարել

Հայաստանը դիմել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակին՝ առաջարկելով դիտարկում իրականացնել հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում:

Այս մասին ԱԳՆ-ում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց գերատեսչության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով վերջին շրջանում սահմանի այդ հատվածում սրացումներին:

«Հայաստանը կարևորում է հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից հրադադարի ռեժիմի դիտարկման անցկացումը, ինչը կարող է դիտարկվել որպես զսպող գործոն Ադրբեջանի հնարավոր արկածախնդրության դեմ: Վերջին շրջանում սահմանի այդ հատվածում Ադրբեջանի կողմից իրականացված սադրիչ քայլերի լույսի ներքո հայկական կողմը պարբերաբար դիմել է դեսպան Կասպերչիկի գրասենյակին՝ նման դիտարկում կազմակերպելու առաջարկությամբ, սակայն մինչ օրս Ադրբեջանը համաձայնություն չի տվել դիտարկման կազմակերպման համար»,- ասաց Բալայանը՝ հավելելով, որ հայկական կողմը շարունակում է բանակցությունները Կասպերչիկի գրասենյակի հետ: