HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Հերհեր գյուղի բնակիչները բողոքի ակցիա են անցկացնում

Վայոց ձորի Հերհեր գյուղի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում գյուղում: Ինչպես «Հետք»-ի հետ զրույցում նշեց գյուղի բնակիչ Արթուր Ոսկանյանը, գյուղացիները նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորից՝ Հենրիկ (Ջոնիկ) Աբրահամյանից պահանջում են թույլատրել Հերհերի ջրամբարի շրջակայքում հանգիստ անցկացնել: Բնակիչը պատմեց, որ ջրամաբարի տարածքում Հենրիկ Աբրահամյանը ձկնաբուծությամբ է զբաղվում եւ տարածքում արգելապատնեշներ տեղադրել՝ իրենց արգելելով մուտք գործել այդ տարածք, հանգիստը կազմակերպել եւ ձուկ որսալ:

Արթուրի՝ փոխանցմամբ գյուղում նման իրավիճակը շարունակվում է արդեն երեք տարի, բազմիցս խնդրի կարգավորման համար դիմել են վարչական ղեկավարին, սակայն ապարդյուն. «Ոչ մի լուծում չի տրվում: Միշտ ասել են՝ ընթացք կտանք խնդրին, բայց արդյունք չի եղել»:

Քիչ առաջ գյուղացիներից մեկը հեռախոսազրույց է ունեցել Ջերմուկի համայնքապետ Վարդան Հովհաննիսյանի հետ, ով խոստացել է գտնել Հենրիկ Աբրահամյանի հեռախոսահամարը եւ նրա հետ կարգավորել իրավիճակը: Սակայն գյուղացիներն այս խոստմանը չեն հավատում, քանի որ երեք տարիների ընթացքում նման խոստումներ բազմիցս են լսել:

Արթուրն ասում է՝ գյուղացիները վճռական են տրամադրված եւ չեն պատրաստվում դադարեցնել բողոքի ակցիան՝ մինչ իրավիճակը վերջնական չկարգավորվի եւ չեն հեռացնի արգելապատնեշները, քանի դեռ իրենց չեն թույլատրել մուտք գործել ջրամբարի տարածք, հանգիստ կազմակերպել եւ ձուկ որսալ:

 

Մեկնաբանություններ (2)

Սագո
Մուկն ալ ձուկ կուտե?
mahmouzian
vsda hem ait choure here che .iren bes iravounk ouni g ait chourin vera .meg pan me erek tzougere prnechek zer iravounk ne bed chounig spasel hait choure amenoud e

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter