HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ռուսաստանում ուղղաթիռի կործանման հետևանքով 18 մարդ է զոհվել

Utair ավիաընկերության Մի-8 ուղևորատար ուղղաթիռը վթարի է ենթարկվել Կրասնոյարսկի երկրամասում, ինչի հետևանքով զոհվել է 18 մարդ՝ 15 ուղևոր և անձնակազմի 3 անդամ:

«Նախնական տվյալներով՝ «ՅուՏէյր-ուղղաթիռային ծառայություններ» ավիաընկերության երկու ուղղաթիռներ միմյանցից ոչ հեռու Մոսվայի ժամանակով 05:00-ին թռիչքներ են իրականացրել Վանկորի նավթագազային շրջանում: Առաջին թռիչքն իրականացրել է Մի-8 ուղղաթիռը՝ արտաքին բեռի կախոցով, առանց ուղևորների, իսկ երկրորդ թռիչքն իրականացրել է Մի-8AMT ուղղաթիռը՝ ուղևորներով հանդերձ, ովքեր եղել են նավթի պոմպակայանի հերթափոխի աշխատակիցներ:

Նախնական տվյալներով՝ Մի-8AMT ուղղաթիռի թռիչքից հետո այն դեռևս անհայտ պատճառներով բախվել է մյուս ուղղաթիռի արտաքին բեռին, ինչի հետևանքով վայր է ընկել և այրվել»,- ասվում է ՌԴ օդային տրանսպորտի դաշնային գործակալության (Росавиация) տարածած հաղորդագրությունում:

Թռիչքը տեղի է ունեցել պարզ եղանակային պայմաններում: Դեպքի վայրում փրկարարները հայտանաբերել են ուղղաթիռի երկու սև արկղերը: 

РИА Новости-ն, հղում անելով արտակարգ իրավիճակների տարածքային ծառայությունում իր աղբյուրին, որպես ավիաաղետի նախնական պատճառ նշում է տեխնիկական անսարքությունը կամ օդաչուների սխալը:

Վթարի պատճառների հետաքննությամբ զբաղվելու է Росавиация-ի հատուկ հանձնաժողովը: Ավելի վաղ Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել օդային տրանսպորտի շարժման և շահագործման անվտանգության կաննոները խախտելու հոդվածով, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ:

Լուսանկարը՝ © Flickr / alexanderbukreev

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter