HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխնախարար Փամբուխչյան. «Լարսի ռուսական հատվածում հերթը նվազել է»

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը իր ֆեյսբուքայան էջում գրառում է կատարել Լարսի անցակետում իրավիճակի վերաբերյալ: 

«Դեպի դրական որոշակի փոփոխություն կա Լարսի անցակետում, ռուսական հատվածում հերթը նվազել է՝ բեռնատարների մասով կազմելով 4 կմ, մարդատարների մասով՝ 7-8 կմ:

Գիշերը թողունակությունն արագացել է, սակայն ամեն դեպքում հերթը դեռ առկա է»,- հայտնել է փոխնախարարը՝ խոստանալով օրվա ընթացքում թարմացված տեղեկություն հաղորդել:

Հիշեցնենք, որ Արմեն Փամբուխչյանն ավելի վաղ հայտնել էր, որ ռուսական կողմից հերթի երկարությունը 9-10 կմ էր (որից 5 կմ բեռնատար), իսկ վրացական մասում մոտ 200 բեռնատար էր կուտակված: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter