
«Խաչեն»-ի ջրամբարում ջրահեղձվածներից մեկը պայմանագրային զինծառայող էր
Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 5-ին' ժամը 17:30-ի սահմաններում, դժբախտ պատահարի հետևանքով (նախնական տվյալներով' լճում լողանալիս) մահացել է ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1982թ. ծնված Արմեն Ռաշիդի Հովակիմյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Հիշեցնենք, որ Արցախի ԱԻՆ-ն արդեն հայտել էր, որ Մարտակերտի շրջանի «Խաչեն»-ի ջրամբարում ջրահեղձման դեպք է արձանագրվել, և երկու անձանց դիեր հայտնաբերվել են «Խաչեն»-ի ջրամբարից՝ ջրահեղձման վայրից մոտ 800 մետր հեռավորության վրա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել