
Օգնենք անօթեւան մարդկանց
Ինչպես հիշում եք, այս տարվա հունվարին «Հետքը» լուսաբանում էր Երեւանի փողոցներում ապրող մարդկանց առօրյան (Տե՛ս «Հետքի» հունվարի 12-ի, հունվարի 26-ի եւ փետրվարի 2-ի համարները): Ձմեռվա սառնամանիքներին չդիմանալով' փողոցում մահացան 41 անտուններ: «Հետքը» կազմակերպեց «Ապրելու իրավունքը» ակցիան' ներկայացնելով «Երկիր մեդիա» հեռուստաընկերության եւ «Հետքի» համատեղ պատրաստած ֆիլմը եւ «Հետք»-ի լուսանկարիչ Օնիկ Գրիգորյանի լուսանկարների ցուցահանդեսը: Այդ ակցիայից որոշ ժամանակ անց ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց Երեւանի անտուն մարդկանց համար կացարան կառուցելու մասին: Կացարանը նախատեսվում է կառուցել 2006թ., իսկ դա նշանակում է, որ այս ձմռանը Երեւանի փողոցներում տասնյակ մարդիկ դարձյալ կմահանան ցրտից:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանը օրերս «Հետքի» խմբագրությանն ուղղած նամակում գրել է. «Հաշվի առնելով, որ պետական բյուջեից շենքի հիմնանորոգման, ինչպես նաեւ կահավորման համար ֆինանսավորումը կսկսվի 2006թ. ընթացքում, այսինքն' 2005-2006թթ. ձմռանը եւս անօթեւանները ստիպված կլինեն մնալ բաց երկնքի տակ, խնդրում ենք նախարարությանը տրամադրել այն հովանավորների ցանկը, որոնք վերը նշված հիմնախնդիրը Ձեզ հետ քննարկելիս պատրաստակամություն են հայտնել ֆինանսապես օգնելու անօթեւանների ժամանակավոր կացարանի համար նախատեսված շենքի հիմնանորոգման, կահավորման եւ այլ աշխատանքներին:
Աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության Հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության պետ æեմմա Բաղդասարյանը հայտնեց, որ նախարարությունը որոշել Է որոշակի գումար հայթայթել' հատկացված շենքում մինչեւ այս տարվա ձմեռ 15 բնակարան վերանորոգելու համար: Նախարարության հաշվարկներով' վերանորոգման համար անհրաժեշտ է 20 հազար դոլար:
Դիմում ենք բոլոր նրանց, ովքեր արձագանքել էին մեր հրապարակումներին եւ հայտնել իրենց պատրաստակամությունը' օգնելու փողոցի մարդկանց. եթե հետեւողական եք աջակցություն ցուցաբերելու ձեր ցանկության մեջ, դիմեք ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանին'
Հեռ' (37410) 565365, (37410) 521761
Էլ. փոստ' [email protected]
Կամ «Հետք» խմբագրություն' (37410) 563149
էլ.փոստ' [email protected]
«Հետքի» խմբագրակազմ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել