Պարզվել է, որ շահառուների ընտրությունն իրականացվել է օրենսդրության կոպիտ խախտումներով․ օրինակ՝ որպես շահառու ընդգրկվել են քաղաքացիներ, ովքեր ոչ հաշմանդամություն ունեցող անձ են և ոչ էլ տարեց։
Ձմռան այս ամիսներին հանրապետությունում ցրտահարությունից մահացության մի քանի դեպք է գրանցվել։ Համաձայն մամուլի հրապարակումների՝ ցրտահարությունից մահացածներն անօթևաններ են եղել։
Լրագրողների մոտ թյուր կարծիք է ձևավորվել, որ անօթևանները նաև մուրացկաններ են: Լրիվ տարբեր են: Անօթևանները մուրացիկ չեն:
2013 թվականի դեկտեմբերի վերջին Հաղթանակ գյուղի (4-րդ գյուղ) անօթևանների կացարանը տեղափոխվել է Վարդաշեն և միավորվել «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հայ- դանիական բարեգործական հիմնադրամի կացարանի հետ: Այս օրերին միավորված կացարանում 100 անօթևան կա:
«Էս հիմնարկի բացումը ես եմ արել»,-ասում է 50-ամյա Հրանտ Հովսեփյանը: Իսկ հիմնարկը թիվ 1 տուն-ինտերնատի մի մասնաշենքում տեղակայված անօթեւանների կացարանն է:
Երեկ' հունվարի 22-ին, «Հետք»-ի, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրագրողները, «Գանձասար» աստվածաբանական կենտրոնի եւ «Վեմ» ռադիոկայանի նախագահ Մեսրոպ քահանա Արամյանը 6 անօթեւանների տեղափոխեցին կառավարության որոշմամբ Չորրորդ գյուղում անօթեւանների...
«Երեւի էլի նկուղում բոմժ է մահացել, եկել են տանեն»,-կարծեցին Արցախի 8 հասցեի բնակիչները, երբ տեսան լրագրողների խնդրանքով շենքին մոտեցող շտապօգնության մեքենան:
«Ձմեռ պապը եկավ»,-բացականչեց Սուսանը, երբ նվերները ձեռքներին կաթսայատան տարածք մտան մի խումբ երիտասարդներ:
Ուղիղ մեկ տարի առաջ «Հետք»-ը հատուկ թողարկում պատրաստեց Երեւանի անօթեւանների մասին: Մեր ուսումնասիրություններից պարզվեց, որ վերջին չորս տարիներին յուրաքանչյուր ձմեռվա ընթացքում մայրաքաղաքում ցրտից մահանում է մոտ հիսուն անօթեւան: