HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Ասատրյան

Լոռան հեքիաթների աշխարհում

'Beyond a certain point there is no return.
This point has to be reached.'

Franz Kafka
("Reflections on Sin, Suffering, Hope and the True Way")

Լոռան ու՞ր է:
Լոռան ու՞ր է գնացել:
Լոռան ի՞նչ է անում:
Լոռային ի՞նչ է եղել:
Լոռան էլ չի գրու՞մ:
Լոռան ո՞նց եղավ:
Լոռային ի՞նչ է եղել:

Հնագույն մոտիվ.
Հերոսին ձայները հեռվից ճամփա են կանչում:
Հերոսը տնից դուրս է գալիս՝
մենակ:
Հերոսը ճամփա է ընկնում, որ,
որ գտնի:
Զվարթնոցում Բեթմենը հերոսի ականջին շշնջում է.

-Ծիտս, թռի՝ ինչքան կարաս բարձր:
- My world is all just shades of grey, Batman. That's why you'll never really understand me.

Դարպասները հերոսի հետևից փակվում են ու հերոսը մենակ է:

 

Զվարթնոց- Շերեմետևո- Հիթրոու

Դարպասները հերոսի հետևից փակվում են ու հերոսը մենակ է:
Հերոսը վախենում է: Հերոսներն էլ են վախենում: Հերոսները վախենում են:
Հերոսը դեռ հերոս չէ: Բոլոր հերոսներն էլ մի օր դեռ հերոս չեն:
Հերոսը դեռ պետք է տուն վերադառնա, որ հերոս դառնա, բայց վերադարձողը էլ գնացողը չէ: Ով գնում է, չի վերադառնում: Գնացողը գնացողն է, վերադարձողը՝ վերադարձողը:
Ուրիշ մեկը գնում է՝ մեկ ուրիշը՝ վերադառնում, որովհետև վերադարձ չկա:

There is no point of return, babe.
There is only the point of no return.
This point has to be reached.

Հերոսը շրջում է աշխարհում՝ մնում է մենակ, հերոսը սովորում է ամեն գիշեր վախենալ, հերոսը հրեշներ է հանդիպում, կռվում է-պարտվում, սովորում է հաղթել:
Հերոսը պարտվելուց չի վախենում: Հերոսանալը պարտության գինը սովորելն է: Հերոսը ինքն իրեն հաղթել է սովորում, որ հրեշներին հաղթել սովորի:

Հերոսը սոված է մնում,
ուրիշ լեզուներով խոսել է սովորում,
ուրիշ լեզուներով հեքիաթներ լսած մարդկանց հետ խոսել է սովորում,
օվկիանոսի ափին՝ մութ անտառի մեջ սարդոստայններով պատված տան մեջ ապրել է սովորում,
սարսափ երազներն առավոտյան հիշել է սովորում,
ամեն գիշեր մութ անտառով գրադարանից տան ճամփին օվկիանոսի ալիքներից ափ լցվող ձայներին լսել է սովորում,
մութ անտառով անցնելիս հրեշների կարմիր-կանաչ աչքերի մեջ նայել է սովորում,
քնելուց առաջ օտար լեզվով հեքիաթներ լսել է սովորում,
գարնանը անձրևի տակ թրջվել է սովորում,
ձմռանը կոշիկների մեջ սառած ոտքերով քայլել է սովորում,
ամռանը օվկիանոսի ափին արևագույն երազներ տեսնել է սովորում,
աշնանը մոռացվածը հիշել ու կարոտել է սովորում:

Հերոսը շրջում է աշխարհում ու հետո տան ճամփան է բռնում: Հերոսին կանչում է տունը՝ մայրենի լեզվով:

Հերոսը հիմա գիտի՝ ինքը որտեղից է գալիս ու ուր է գնում, հերոսը հիմա գիտի ինքն ով է ու ինչ լեզվով է խոսում, հերոսը հիմա գիտի իր վախերի անունները հատ-հատ: 

Նորից ճամփա դուրս գալու ժամանակն է: Հիմա՝ ճամփաները տուն են կանչում: Տոմսերը one way են, բայց ոչ հետդարձի: 

What you call an icon livin'?

Դասական մոտիվ. վերադարձող հերոսին տանը չեն ընդունում: Հերոսին տանը չեն հասկանում: Հերոսը դեռ էլի անցնելիք ճանապարհ ունի, որ հերոսանա: Բայց երբ դու հերոս չես՝ քո համար սովորական չուվ ես, ուզում ես սովորական կյանք, սովորական երջանկություն, սովորական երազանքների տուն, ուզում ես սովորական iCon լինես, ուզում ես առավոտները հարևան պապիկի հետ կոֆե անես, ուզում ես կիրակի իրիկունները տատիկիդ կինո տանես, ուզում ես ուզածդ ժամանակ օդերում լինես ու աշխարհը քո ուզած գույներով տեսնես, չես ուզում սութի ինտելեկտուալ սնոբ ցինիկ լայֆսթայլերի մեջ ապրես, չես ուզում կայուն աշխատավարձի համար կյանքիդ ժամանակը ծախես, ուզում ես համ սիրածդ գործը անես, համ դրանով ապրես, որովհետև երազանքներդ ստուգված են, որովհետև երազանքներիդ վստահում ես, որովհետև 19 տարեկանում «Երազանքներին չկրվող տղերքն» ես գրել, որովհետև հիմա հատկապես գիտես՝ ով ես ու ինչ ես ուզում, որովհետև հիշում ես պապայիդ անունն ու մահվան ամսաթիվը, որովհետև հիշում ես մամայիդ՝ քեզ ու ախպորդ մեծացնելիս, որովհետև հիշում ես տատիկիդ երազանքները, որովհետև հիշում ես՝ ով ես ու որտեղից ես եկել, որովհետև հիշում ես փոքր ժամանակվա երազներդ, որովհետև գիտես, որ լուսնի վրա կյանք կա, որովհետև ուզում ես քո պես մենակ-մենակ ճանապարհ դուրս եկածների ճանապարհին լույս տարածես, ոչ թե որովհետև բարերար ես կամ Դալայ Լաման, այլ որովհետև միշտ հիշում ես՝ ինչքան մութ էր, երբ անտառում մենակ էիր ու սարդերը վրա էին տալիս ու հույս չունեիր, որ լուսադեմին աչքերդ կբացես:

Հիթրոու- Շերեմետևո- Զվարթնոց

Լոռան ու՞ր է:
Լոռան ու՞ր է գնացել:
Լոռան ի՞նչ է անում:
Լոռային ի՞նչ է եղել:
Լոռան էլ չի գրու՞մ:
Լոռան ո՞նց եղավ:
Լոռային ի՞նչ է եղել:

Քաջիկ ձյաձյան ասում ա. «Էդ էրեխեն հետ ա եկել, ստեղ իրան չեն հասկանում»: Հերոսին տանը չեն հասկանում: Հերոսը դեռ էլի անցնելիք ճանապարհ ունի, որ հերոս դառնա: Բայց երբ դու հերոս չես ու ոչ էլ ուզում ես, քո համար սովորական չուվ ես, հասկանում ես, որ հերոսները հատուկ ընտրյալները չեն, հասկանում ես, որ հերոսները չեն որոշում հերոս դառնալ, հերոսները ընտրության առաջ են կանգնում՝ կամ ճկվում են կամ հերոսանում, որովհետև հերոսին ճանապարհն է ընտրում, որովհետև հերոս ստիպված են դառնում, որովհետև հերոսը ընտրություն չէ, որովհետև հերոսությունը հոբբի չէ, պոզա չէ, բառախաղ չէ, ճանապարհ է, որ կամ անցնում ես, կամ լռվում, կամ կռվում ես կամ կռանում, կամ թռնել ես սովորում կամ թռած ես ապրում, կամ աճում ես կամ ճկվում... կամ լեվըլ ափ ես լինում կամ միշտ նույն լուփի մեջ ես մնում:

 

Զվարթնոց- Կայարան

Լոռան ու՞ր է:
Լոռան ու՞ր է գնացել:
Լոռան ի՞նչ է անում:
Լոռային ի՞նչ է եղել:
Լոռան էլ չի գրու՞մ:
Լոռան ո՞նց եղավ:
Լոռային ի՞նչ է եղել:

Բարև Բեթմեն, ես եկել եմ: Ո՞նց ես: Ի՞նչ կա-չկա: Տնեցի՞ք ոնց են: Հիմա քարքարո՞տ, թե արագիլ: Ֆոտոներս դեռ պատերիդ են: Հավատում եմ, որ սիրում ես:

Կայարան. Առավոտ՝ Fluoxetine՝ 60 mg, քնելուց առաջ՝ Lyrica- 75 mg:

Արժեքների տարբերության հարցեր կան: Սկզբունքների հարցեր կան: Ո՞վ ես: Ուր ես գնում: Քայլում ե՞ս, վազում ե՞ս, թե փախնում: Ու՞ր ես գնում: Ու՞ր ես վազում: Ու՞մից ես փախնում: Ապրելու կամ վախենալու ընտրություններ կան: Զրոյից սկսելու ու զրոյի վրա հայտնվելու հարցեր կան: Ոչ մի տեղից մի տեղ հասնելու հարցեր կան: Ու ամենակարևորը՝ ո՞նց հասնելու հարցեր կան: Չհասցնելու հարցեր կան: Թռնել կարողանալու ու թռած ապրելու հարցեր կան: Ո՞վ էիր՝ ի՞նչ դարձար: Ո՞ւր էիր գնում՝ ու՞ր հասար: Փորձելու ու ստացվելու, փորձել չկարողանալու, դուխի հարցեր կան:

Լոռան ու՞ր է:
Լոռան ու՞ր է գնացել:
Լոռան ի՞նչ է անում:
Լոռային ի՞նչ է եղել:
Լոռան էլ չի գրու՞մ:
Լոռան ո՞նց եղավ:

Լոռան ճամփա է դուրս եկել: Լոռան քայլում է՝ զուսպ ու ինքնավստահ: Լոռան չգիտի՝ ճանապարհը ուր է տանում, բայց Լոռան հիմա ճանապարհին է վստահում: Լոռան ճանապարհին հիշողություններ է հավաքում, որ քեզ քո մասին հեքիաթներ պատմի, երբ մոռանաս անունդ, մոռանաս ազգանունդ: Լոռան հիշողություններ է հավաքում, որ քեզ քո մասին հեքիաթներ պատմի քնելուց առաջ, երբ մոռանաս մամայիդ ծննդյան թիվը, երբ մոռանաս պապայիդ անունը: Լոռան հիշողություններ է հավաքում, որ երբ ուժեղ պայթյունից հետո ապրելդ չգա, քեզ մանկությանդ հեքիաթները պատմի մաքուր հայերենով, որ հիշես քեզ, որ հիշես առաջին ակնոցդ, որ հիշես առաջին համբույրդ, որ հիշես առաջին սերդ, որ հիշես առաջին կնոջդ: Լոռան հիշողություններ է հավաքում, որ երբ գլխիդ միջի ձայների լեզուները չհասկանաս, քեզ հայերենով հեքիաթներ պատմի քնելուց առաջ ու փրկվես: 

What you call an icon livin'?

Դասական մոտիվ. վերադարձող հերոսին տանը չեն ընդունում: Հերոսին տանը չեն հասկանում: Հերոսը դեռ էլի անցնելիք ճանապարհ ունի, որ հերոսանա: Բայց երբ դու հերոս չես՝ քո համար սովորական չուվ ես, ուզում ես սովորական կյանք, սովորական երջանկություն, սովորական երազանքների տուն, ուզում ես սովորական iCon լինես, ուզում ես առավոտները հարևան պապիկի հետ կոֆե անես, ուզում ես կիրակի իրիկունները տատիկիդ կինո տանես, ուզում ես ուզածդ ժամանակ օդերում լինես ու աշխարհը քո ուզած գույներով տեսնես, չես ուզում սութի ինտելեկտուալ սնոբ ցինիկ լայֆսթայլերի մեջ ապրես, չես ուզում կայուն աշխատավարձի համար կյանքիդ ժամանակը ծախես, ուզում ես համ սիրածդ գործը անես, համ դրանով ապրես, որովհետև երազանքներդ ստուգված են, որովհետև երազանքներիդ վստահում ես, որովհետև 19 տարեկանում «Երազանքներին չկրվող տղերքն» ես գրել, որովհետև հիմա հատկապես գիտես՝ ով ես ու ինչ ես ուզում, որովհետև հիշում ես պապայիդ անունն ու մահվան ամսաթիվը, որովհետև հիշում ես մամայիդ՝ քեզ ու ախպորդ մեծացնելիս, որովհետև հիշում ես տատիկիդ երազանքները, որովհետև հիշում ես՝ ով ես ու որտեղից ես եկել, որովհետև հիշում ես փոքր ժամանակվա երազներդ, որովհետև գիտես, որ լուսնի վրա կյանք կա, որովհետև ուզում ես քո պես մենակ-մենակ ճանապարհ դուրս եկածների ճանապարհին լույս տարածես, ոչ թե որովհետև բարերար ես կամ Դալայ Լաման, այլ որովհետև միշտ հիշում ես՝ ինչքան մութ էր, երբ անտառում մենակ էիր ու սարդերը վրա էին տալիս ու հույս չունեիր, որ լուսադեմին աչքերդ կբացես:

Մեկնաբանություններ (2)

նարէ
սիրելի Ընթերցող, ինձ թվում է լավ կլինի նկատի ունենալ, որ էս կոնկրետ դեպքում գործ ունենք գրականության հետ, որտեղ գրողը գործում/հյուսում է տեքստը ոչ միայն Կաֆկայով այլ նաև շատ ուրիշ հղումներով՝ առանց գիտական չափանիշներին համապատասխան հղումների համակարգ սարքելու։ Ուրեմն, ըստ էության, Հետքը, ինչքան էլ ըստ իս պարտավոր չէ առանց հեղինակի տեքստի մեջ հղումներ դնել, ավելի հավատարիմ է հեղինակին ու նրա գրական ռազմավարություններին, քան ձեր առաջարկած դեպքում կլիներ։
Ընթերցող
Հարգելի ՀԵՏՔ, Կաֆկան գերմանագիր գրող էր: Գրական տարրական էթիկան պահանջում է օտար գրողին որևէ տեքստ մեջբերելիս օգտվել տվյալ գրողի գործածական լեզվից և տողատակին դնել հայերեն թարգմանությունը կամ, մեր դեպքում, ուղղակի հայերեն: Սակայն Ձեր մատուցած հեղինակը որոշել է մեջբերել անգլացված Կաֆկային, դուք էլ զլացել եք մասամբ շտկել նրա սխալը և թարգմանել հայերեն: Որքան գիտեմ ՀԵՏՔը Հայաստանում լույս տեսնող հայկական թերթ է... Բարի եղեք հարգել հայոց լեզուն և ձեր ընթերցողներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter