
Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը տապալվեց (տեսանյութ)
Այսօր՝ ժամը 12։00-ին, նախատեսված էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը։ Այս մասին երեկ լրատվամիջոցներին հայտնել էր Ռ․ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողմոնյանը։
Սակայն այսօր նախատեսված ժամին Ռոբերտ Քոչարյանը չներկայացավ ասուլիսին։ Փոխարենը «Էրեբունի-Պլազա» բիզնես-կենտրոնի՝ ասուլիսի համար նախատեսված սրահ մտան Ռոբերտ Քոչարյանի դեմ բողոքի ակցիա իրականացնող ակտիվիստ քաղաքացիները։
Հիշեցնենք, որ երեկ վերաքննիչ քրեական դատարանը ազատ արձակեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ վերացնելով խափանման միջոց կալանքը։ Ակտիվիստների ցույցը վերաքննիչ դատարանի որոշման դեմ է։ Այս պահին ցուցարարների մի մասը հավաքվել է «Էրեբունի-Պլազա» բիզնես-կենտրոնի առջև։ Նրանց մի մասը նախատեսում է երթ իրականացնել դեպի դատախազություն։
տեսանյութը՝ Ամալյա Մարգարյանի
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել