Արմավիրի մարզի ևս մեկ համայնքապետ լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմում է գրել
Արմավիրի մարզի Հայթաղի համայնքապետ Սամվել Վարդանյանը լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել: Նա Հանրապետական կուսակցության անդամ է, գյուղը ղեկավարում էր շուրջ 16 տարի:
Գյուղի ավագանին բավարարել է համայնքապետի դիմումը: Ավագանու 8 անդամից 5-ը կողմ է քվեարկել, դեմ՝ 3: Կազմել են արձանագրություն և ուղարկել Արմավիրի մարզպետարան՝ համապատասխան ընթացք տալու համար:
Հիշեցնենք, որ պետական աջակցության ծրագրի շրջանակներում 2015-2016թթ. ընթացքում Արմավիրի մարզի թվով 11 համայնքների շահառուներին պարարտանյութի և սերմացուի բաշխման գործընթացում չարաշահումներ են արձանագրվել: Չարաշահումներ են հայտնաբերվել նաև Հայթաղ գյուղում: Հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1,3 կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը) և 314-րդ հոդվածով (պաշտոնեական կեղծիք):
Մեկնաբանել