HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարճ բարդիների հարցը. մաս 2-րդ

Գևորգ Տեր-Գաբրիելյան

Առաջին մասը տե՛ս այստեղ:

Հեղինակի կողմից

Սա գրվել է մոտավորապես 2014 թվականի հունիսին և չի հրապարակվել, անվստահությունից (ստացվել է, թե ոչ) թե՝ վախից, որ սովետական ցենզուրա ապրած ես-ըս վերականգնեց այդ թվերին... Հանկարծ ու բան չպատահի մոտիկներիս՝ նշվածներին... Առնվազն՝ հանկարծ ու չծաղրեն... «Царь горы», ասում են ռուսերեն իմ պես անձանց... Այժմ «գզրոցից» հանեցի...

Սա մի երևակայական պատմություն է այն մասին, թե ինչպես ես ժամանակավորապես եկա իշխանության: Չէ որ ամեն հայ երազում է լինել թագավոր, թագուհի կամ պրեզիդենտ: Գործող անձինք երբեմն հորինովի են, երբեմն՝ կյանքից վերցված, սակայն բոլոր դեպքերում նրանք ոչ մի պատասխանատվություն չեն կրում այն արարքների համար, որոնք կատարում են այս տեքստում, կամ այն զրույցների համար, որ իրենց անունից ծավալվում են այստեղ:

Այժմ, հեղափոխությունից հետո, սա կարող է թվալ հնացած, և ավելի լավ. կարելի է տեսնել, թե որքան սահմանափակ էր իմ երևակայությունը համեմատած նրան, թե ինչպես այդ ամենն իրականում տեղի ունեցավ չորս տարի հետո: Այն օրերը գրած տեքստում ես ոչ մի նշանակալի բան չեմ փոփոխել, աշխատել եմ ազնիվ լինել այն օրերի ինձ դեմ հանդիման:

Օգոստոս 2018

*******

Դավիթ ջան, մի հատ պա ստառոյ դռուժբե Ալիկին չես զանգի՞: Չէ՞: Լավ, ես Բորիսին կխնդրեմ: Համենայն դեպս էլի:

Էդ կուսակցությունների վախտն էլ եկավ ոնց որ թե:

Վահագն. Օբաման է հեռախոսի մոտ:

Տեսար, հենց որ իմացավ, որ Պուտինը զանգել է...

Ուրեմն խաղը սկսվեց:

Yes Mr President. Greetings from sunny Armenia.

Hi Geevoorg. Shall I congratulate you with a bloodless outcome?

There is not much to congratulate with Sir, apart from the fact that it was indeed relatively speaking bloodless. It was a forced landing Sir, as you know well. We should keep it that way, as bloodless as possible, Sir, until elections, during and after. They run away like cowards they were, Sir. Thanks for calling, Sir, and thank you for all your attention. Armenia needs your support Sir.

No worry. We always stand by our partners and friends. Friendly Muslim folks are not the least important friends of ours. But what are your plans? What are you planning to do?

We are planning to develop a nice country with rule of law, no corruption, peaceful, beautiful, democratic. This is what Armenians are destined for. We are not Muslim, Sir, historically we have been Christian. We are right now thinking on how to do it all Sir, given our challenges: the unresolved conficts in particular. I am flying off to Moscow tomorrow for a brief encounter with Mr. Putin.

O great. Please pass him my wishes. I would be happy to meet up with you any time soon too.

Sure Sir. Any advice, any help will be appreciated. We have to use this momentum of relative stability to avoid any deterioration of the situation and to build what we need.

Ok then Geevoorg. I will put your folks in touch with my folks for arranging a meeting, perhaps in the next few days.

Great talking to you, sir. You and your country are a great inspiration for us folks out here.

Sure. Bye now.

Byyyyeeeeeeeiii.

Էս հաջող բան էր չէ՞:

Հա, փաստորեն: Բախտներս բերեց:

Ինչո՞վ բացատրել:

Գիտես ինչ, հենց որ իրանք զգում են, որ մակարդակն ուրիշ ա, իսկույն վերաբերմունքը փոխում են:

Իրո՞ք: Իսկ ես գիտեի հակառակը՝ վրա են տալու:

Հլ սպասի վաղը Պուտինի հետ տես ինչ ա ստացվում:

Ու՞մ տանեմ հետս Լևոնից ու քեզնից բացի:

Էխ ափսոս Գրիգորյիչը կենդանի չի:

Իրա պես ո՞վ կա: Վաղարշակ, Աշոտ...

Իրո՞ք:

Գագի՞կն ուր ա: Հեսա կգա: Լավ:

Վահագն. Պարոն Մանուչարն է հեռախոսի մոտ:

Անունը տուր...

Սմոլնի սլուշայետ... Դա Աշոտ Գառնիկովիչ ռոլի պերեմենիլիս:

Ես քեզ պետք չե՞մ:

Անպայման: Ոնց կարող եք պետք չլինել: Մի հատ հավաքվենք տեսնենք ինչ ենք անում՝ ու կքննարկենք: Բայց ձեր մտքին ինչ-որ բան կա:

Պետք է առաջին հրամանն արձակել: Որ ժողովուրդն իմանա:

Օրինակ:

Արգելիր այսօրվանից ցելոֆանի ու պլաստիկե շշերի բաժանումը ժողովրդին, օգտագործումը ժողովրդի կողմից ու գցելը ցանկացած վայրում բացի հատուկ աղբատեղերից, սպառնալի պատժի սպառնալիքով:

Փայլուն: Հոյակապ գաղափար: Բիզնեսները չեն թշնամանա՞:

Կբացատրես: Ու ժողովուրդը կպաշտպանի:

Լավ, կդնեմ պետխորհրդի քննարկման: Ես ախր դիկտատոր չեմ Աշոտ Գառնիկովիչ...

Նու կակ խոչեշ սեբյա նազիվայ... Մոյո դելո պրեդլոժիծ... Քեզ պետք է շտապ մի քանի այդպիսի հրաման: Հիշու՞մ ես Լենինն ինչպես էր անում. հողը ժողովրդին... Համահայկական շաբաթօրյակ... Ամեն շենք կազմի համատիրության շտաբ...

Բայց ախր էս առաջին օրն ա, էս մի օրվա մեջ ո՞նց էդքան բանը հասցնենք:

Լենինն էլ էր առաջին օրը:

Կերևա՞ք:

Թե պետք լինեմ՝ զանգ տուր:

Ինչ էր ասում:

Ասում էր դեկրետ է պետք:

Ինքը կասի:

Հո չնեղացավ որ չասցի հենց հիմա արի...

Դու չես հիշու՞մ ինքը ինչեր էր ասում էս վերջերս:

Համենայն դեպս ինքը վոժձ էր, կարող ա պետք գա:

Բելա. Գևորգ, պարոն նախագահն է հեռախոսի մոտ:

Ըհը, «Ղարաբաղ կոմիտեն» կամաց կամաց սկսեց երևակվել:

Դուք չէի՞ք ուզում:

Կատակ եմ անում:

Պարոն Տեր-Պետրոսյան բարև ձեզ:

Բարև:

Հուսով եմ երեխեքը բացատրեցին հարցը:

Ինչ հարց:

Վաղը պարոն Պուտինը խնդրեց գնալ իր մոտ: Ես շատ կուզեի եթե դուք համաձայնեիք ու բարեհաճեիք ինձ հետ գալ: Ավելի ճիշտ՝ ես ձեզ հետ գայի: Որպես պետականության շարունակականության երաշխիք: Պարոն նախագահ, ձեզնից բացի ուրիշ ոչ ոք չկա մոտերքում այդ մակարդակի՝ որի հետ իմաստ լիներ գնալ այս առաջին հանդիպմանը:

Իսկ ինչ եք ուզում այդ հանդիպումից:

Եթե դուք համաձայն եք քննարկել՝ ես հիմա կգամ ձեզ մոտ:

Գևորգ ջան ես իհարկե համաձայն եմ: Եթե հայրենիքի համար պետք է՝ քննարկել ես համաձայն եմ: Արի խոսենք: Իսկ իրենք գիտե՞ն քո այդ պլանի մասին:

Մենք իմաց կտանք: Ուրեմն գալիս եմ:

Դու հիմա նրանց իմաց տուր այդ տարբերակի մասին, տես ինչ են մտածում:

Չէ հա ես հո նրանցից թույլտվություն չեմ հարցնելու: Ինձ նախագահն է հրավիրել, ես էլ ձեզ ինձ հետ եմ տանում: Ուղղակի իմաց կտամ: Նաև մեզ հետ կգա պարոն Դավիթը:

Դավի՞թը: Լավ միտք է:

Իսկ էլ ու՞մ կառաջարկեիք:

Արի խոսենք:

Շատ լավ: Գալիս եմ: Գնացինք Լևոնի մոտ: Դավ, կգա՞ս հետս:

Թե պետք եմ՝ գամ:

Պետք ես:

Գուցե արժի որ դուք առանձի՞ն խոսեք:

Ես գաղտնիք չունեմ:

Մենեջերը դու ես, ոնց ասես:

Գևորգ, ձեր տղան է եկել:

Կուչ ջան, պրիվետ: Մի հատ կապվիր Արշավիրի հետ, ասա որ վաղը գալիս եմ Մոսկվա, թող գործերը նենց դասավորի՝ որ հանդիպենք:

А что ещё мне делать.

Ты тут с Белой поговори, пожалуйста. И ещё. Если можешь, напиши эссе, какой должна быть Армения при данных обстоятельствах по твоему мнению.

Это долго будет.

А ты постарайся покороче. К вечеру успеешь? Передай, пож-ста, Борису и Нунэ, позвони им и скажи следующее: пусть сообщат, что я говорил с Обамой, сейчас иду встречаться с Тер-Петросяном, а завтра вылетаю в Москву на встречу с Путиным, с которым уже тоже говорил по телефону.

Это обязательно я должен делать?

Не обязательно... Վահագն ջան, կհաղորդես, չէ՞:

Մեկ էլ ուրեմն. մյուս օրվա համար երևի. մի հատ Դիլիջանի դպրոցի էն ռուսահայ բանկիրի հետ կապվիր: Իմացիր որտեղ է, եթե Մոսկվայում՝ վաղը նրա հետ կհանդիպենք, եթե ոչ՝ էստեղ մյուս օրը: Մեկ էլ Արտաշեսին, Դավ, մի հատ զանգե՞ս:

Զանգեմ:

Բել ջան, Լյովին էլ ասա, թող գա Լևոնի մոտ, թե չէ անհարմար ա:

Ինքն արդեն էնտեղ ա:

Շատ լավ:

Ուրեմն ում ենք հանդիպում, երբ, ոնց, ինչու, - ասաց Լևոնը:

Մեզ պետք է կարճաժամկետ կտրվածքով հանգստություն, կայունություն, մինչև որոշենք էս երկրի կառավարման կարգը, նոր ընտրություններ կազմակերպենք: Ձեզնից խնդրում եմ երկու բան. մեկը՝ վաղն ինձ հետ գաք՝ տեսնենք Պուտինն ինչ է ասում: Մյուսը՝ միգուցե ելույթ ունենաք, առաջարկեք հանուն պետականության ժողովուրդն աջակցի մեզ, մինչ մենք կազմակերպենք իշխանության փափուկ անցում: Դուք լավ գաղափարներ կունենաք: Մի խնդրանք էլ ունեմ. եթե ունեք այնպիսի կարող մարդիկ, որոնք կարող են կայունություն ապահովել ձեզ լսելով՝ լավ կլիներ նրանց էլ դիմեիք:

Իսկ քո պլաններն ընդհանրապես ինչպիսին են: Պուֆ, պուֆ (ծխում է):

Ես առանձնապես պլաններ չունեմ, կայունությունից բացի՝ արդար համակարգ եմ ուզում օգնել ձևավորել, այդքան բան:

Ղարաբաղի հարցում ինչ ես մտածում:

Այ ճիշտ հիշեցրիք: Վահագն ջան...

Գիտեք ով էր զանգահարում՝ ժամանակ չկար որ ասեի... Կարենը:

Միացրու հենց հիմա: Կներեք պարոն նախագահ: Ղարաբաղը շտապ է: Կարեն ջան բարև:

Это новости значит такие странные...

Да Կարեն ջան видишь так тоже бывает. Мир ― неожиданная вещь. Ոնց ես:

Ես լավ եմ, դու լավ լինես:

Կարեն ջան ուրեմն մի խնդրանք քեզ. պարոն նախագահին ասա՝ շատ եմ ուզում իրեն տեսնել, վաղը գնում եմ Մոսկվա, երևի իմաստ ունի մյուս օրը, կամ էսօր երեկոյան, մի քանի ժամից զինվորական ակտիվի հետ եմ հանդիպում, եթե դուք էլ գայիք՝ լավ կլիներ: Բարևիր իմ կողմից կամ միացրու ես ինքս անձամբ բարևեմ: Ասա թող քեզ վերցնի ու ևս մի տասը հոգու՝ ամենակարևորներին, ու գա խոսենք բոլորով միասին: Դե էստեղ եղածներն էլ՝ Մանվել, Գեղամ, Մասիսին էլ չմոռանաք: Էն տղուն էլ բերեք էլի Քելբաջարից: Ի՞նչ: Զորի՞ն: Չէ ես իրան ու Իգորին առանձին կհանդիպեմ (Վահագն ջան նշիր): Սրբազանը՝ հա, բա ոնց, եթե դժվար չի: Շեֆին ասա որ ես իր ու Արցախի տրամադրության տակ եմ, բայց առանց իրենց օգնության էս երկիրը քաշված է:

Լևոն (մտազբաղ). Խոստումներ ես տալիս ամեն կողմ:

Բա ինչ անեմ: Ես հո երկիրը չեմ ուզում քանդել:

Վահագն. Եթե ես ձեր կողքին չեմ՝ Արմենին ասեք ինչ որ պետք է՝ ինքը կկազմակերպի:

Շատ լավ: Արմեն ջան, ուրեմն իմացիր պարոն նախագահը քանի հոգով է գալիս վաղը: Եվ խոսիր որևէ թռիչքի հետ, երևի «Աերոֆլոտի», որ այդքան տեղ մեզ համար պահեն: Ինձ էլ՝ չորս տեղ: Ասա կվճարենք:

Լևոն. Լավ, ես ելույթ կունենամ, այսինքն հարցազրույց կտամ, ասեք թող գան ժուռնալիստները:

Մեկ ժամից ինձ են հանդիպում, դրանից հետո միանգամից ուղարկե՞մ ձեզ մոտ:

Ուղարկիր: Դավիթ ջան, ինչպե՞ս ես:

Լավ եմ, պարոն նախագահ, մեծ հույսերով: Դուք ինչպես եք:

Մերսի:

Լյով. Գոգ, իսկ պառլամենտում չես ուզու՞մ ելույթ ունենալ:

Ես արդեն խնդրել եմ դա կազմակերպել՝ բայց երևի վաղը չէ մյուս օրը: Լյով ջան բացի դրանից պառլամենտական ակտիվ ենք ստեղծելու, հուսով եմ կօգնես:

Օգնեմ եթե իմանամ՝ ինչ նպատակով:

Որ մտածենք թե ինչ ձևի պետություն ենք ձևավորում ու ինչ ժամկետներում:

Ինչ մտածելու բան կա էդտեղ: Պարզ չէ որ հիմա պիտի պառլամենտով անցկացնենք ժամանակավոր կառավարության ձևավորումն ու ընտրություններ նշանակենք: Քեզ Պան Կի Մունը պետք ա՞: Ընկերս ա:

Չխանգարա: Լեդի Էշտոնն էլ վատ չի: Մի հատ Ֆյուլեի հետ ինձ կապեք, լա՞վ: Բորիսին ասեք՝ կկապի:

Բայց էդ երեկվա պաշտոնյաներն ինչի՞դ են պետք:

Իրենք հիմա ազատ են, կարող են Հայաստանի օգնության խորհուրդ կազմել:

Իսկ Ուկրաինա՞ն:

Անպայման: Ո՞վ է էնտեղ էսօր:

Հեսա իմանամ՝ ասեմ:

Մեկ էլ՝ խնդրում եմ Նունեից իմացեք՝ եթե արդեն բժիշկների հետ պայմանավորվել է՝ թող ՀԿ-ների հավաք կազմակերպելով զբաղվի: Դա էլ մի երեք-չորս օրից, ոչ շատ ուշ:

Ժուռնալիստներն արդեն գալիս են:

Շատ լավ, գնացինք: Պարոն նախագահ, շնորհակալություն, մինչև վաղը:

Շատ չոր խոսեցիր հետը:

Բայց ինքը դեմ չէր, չէ:

Պուտինը որ ձեզ երկուսով տեսնի ինչ է անելու:

Ես պիտի Լևոնին ասեմ՝ երբ Պուտինն ասի Տակ էտո վի, ինքը պիտի իմ ուսը թփթփացնի ու ասի էտո նե մի, էտո օնի:

Կին նախարարներն են եկել, ուզում են ընդունեք:

Խնդրեմ հրավիրիր:

Պարոն Գաբրիելյան, իմանալով, որ դուք միշտ եղել եք ջենդերային հարցերի ջատագով, մեր պարտքը համարեցինք գալ որպեսզի իմանանք, ինչով կարող ենք աջակցել ձեր դժվարին հայրենանպաստ պայքարին:

Շատ լավ: Շատ մերսի: Ուրեմն մի խնդրանք ձեզ, պարոն խանարար. ձեր խանարարության անունը փոխեք: Այո՞: Իսկ ի՞նչ դնեմ: Դե դա դուք մտածեք: Քննարկեք: Մի քանի տարբերակ առաջարկեք պետական խորհրդին: Դա՝ մեկ: Եվ երկրորդը՝ խնդրում եմ նաև շուտափույթ կերպով ձեր սեռը փոխեք: Դուք ինձ այլ ասպարեզում եք պետք: Այո՞: Իսկ ո՞ր ասպարեզում, եթե կարելի է իմանալ: Իհարկե կարելի է: Ուզում եմ երիտասարդ ջենդերային կանանց ասոցիածիվ պարծիա կազմակերպել և ձեզ նշանակել ձիկտատոր: Անունը՝ «Շողաջեյրանբյոռ»: Հետո էլ ուրիշ առաջադրանքներ կլինեն:

Իսկ ես ինչ անեմ, պարոն Տիրակալյան: Տեր-Գաբրիելյան: Այո հիշում եմ իհարկե, դուք իմ հայրիկին էիք շատ սիրում: Այո, ձեր հայրիկը մի քանի հայրենանվեր գործ կատարեց: Այ մի տենց բան էլ ձեզնից եմ ակնկալում: Այսինքն: Այսինքն հիմա դուք վերցնում եք որքան որ փող կա մնացած ձեր նախարարությունում, հրավիրում եք կոնկուրս՝ գեղարվեստական պրոյեկտների վերաբերյալ, ու բաշխում եք էդ փողը հաղթողների միջև: Կոնկուրսի հանձնաժողովը կկազմակերպեք պարոն Արայի հետ միասին: Հետո որ փողը բաշխեցիք՝ սպասում եք տեսնեք ինչ ստացվեց:

Մենք առանց այդ էլ այդ էինք անում...

Չինական ասացվածք կա. երկու հոգի նույն բանն են ասում, բայց մեկը ստում է, մյուսը՝ ասում ճշմարտությունը: Դուք էլ էիք նույն բանն անում, բայց էս անգամ դեդլայնները, հանձնաժողովի անկախությունն ու չկոռումպացվածությունը, ճաշակը, հանրային քննարկումը պիտի տեղը տեղին լինի ամեն կոնկուրսի համար:

Հովհաննես. Դու ոնց ես էդ ամեն ինչը որոշում:

Ես հասկանում ես հենվում եմ բնազդիս վրա, բայց բնազդս փորձի վրա էլ է հիմնված, ինչքան չլինի էսքան տարի ապրել ու դիտել եմ, փորձ եմ կլանել, ներծծել, մերել մեջս: Բայց էդ ամենը մի հաջողության հարց է՝ կախված բախտից, մի բան էնպես չգնաց՝ թեքվեց՝ ու արդեն կրված կլինենք... Ես ուրեմն մարդկանց ասում եմ՝ էս արա, էն արա, իրենք եթե անում են ու լավ են անում՝ ստացվում է, չարեցին՝ չի ստացվելու: Ու իրենք էլ պիտի անեն էն՝ ինչ ես չեմ ասել, բայց իմ ասածներից բխում է կամ դրանց հարիր է կամ իրենք հասկանում են որ նույն փնջից է, նույն ստրատեգիային է վերաբերում, թեև էդ ստրատեգիան լրիվ չի ձևակերպված: Դեռ: Միգուցե: Իսկ միգուցե և սխալ է ձևակերպելն ու երբևէ չի էլ ստացվելու ձևակերպել: Բայց կփորձենք: Դրա համար ես մենեջեր եմ, որտև իմ շուրջն ինձնից ոչ պակաս բանիմաց մենեջերներ են: Իմ գլխավոր հարցերից մեկը հենց հիմա՝ սխալ չանելն է, վնաս չտալը, խաղերի մեջ մտնել միայն եթե այլապես հնարավոր չէ, հենվել միայն նրանց վրա ում վրա հենվվում է ու այնքանով որքանով հենվվում է, ոչ մի ետին միտք չունենալ, հրաման տալուց հավես չզգալ, կայֆուշկեքի մեջ չընկնել, անել մենակ էն ինչ որ իրոք անհրաժեշտ է...

Ձեր օրակարգը մի քիչ իրար է խառնվել: Բայց էլի այցելուներ ունեք:

Ով: Սամվելիկին կանչիր ներս:

Սամվել ջան, ուրեմն խնդրում եմ, էն թմին ասա... (ինչ հորինեմ սրանց համար, ախր սրանք առանց առաջադրանքի լիքը բան կարան քարուքանդ անեն...) ասա, թող քննադատեն՝ ինչը որ կարան: Տակնուվրա անեն: Կոռուպցիան: Հատկապես մեզանում ու Ռուսաստանում: Բայց՝ մենակ արդարը: Չըլնեմ չիմանամ որևէ բան սուտի են քննադատել: Ու ասա թող Ադրբեջանին ժամանակավորապես ղրաղ տան: Դու հասկացար չէ՞ ինչ նկատի ունեմ:

Հա:

Աշոտ Գառնիկիչին կկարգենք իրանց վրա վերակացու:

Հետաքրքիր միտք է:

Ջահել են, թող հետներն աշխատի: Նուն ջան ժուռնալիստները կարող ե՞ն սպասել: Լավ: Բոր, Միշիկին չես զանգի՞ մի հատ: Չէ՞: Իսկ Մանանային որ խնդրեմ կզանգի՞:

Ինչիդ է է՞ պետք: Նա հիմա իր ընտանեկան հարցերով է զբաղված:

Դե մանավանդ: Լավ, տեսեք: Ով է ներկա՞, Սաղաթել ջան:

Ղարաբաղցիք կան, մի քսան ռազմական շեֆ, մի տասնութ մարզպետ, տասնհինգ ոստիկանապետ, մի քանի գեներալ կամ գողական...

Այսինքն սաղ իրար ա խառնված: Բայց ոչինչ, տենց ավելի լավ, զինվորները գողերին կզսպեն (մտքումս մռթմռթում եմ, որ Սաղաթելը չլսի. և հակառակը՞):

Ապրեք, շատ մերսի, ժողովուրդ ջան: Սաղաթել ջան, շատ պարտական եմ: Սաղաթել ջան վաղը առավոտյան ինձ հետ ու Տեր-Պետրոսյանի գալիս ես Մոսկվա, կարող ես չէ՞: Պուտինին հանդիպելու:

Ասացի ու թեքվեցի՝ դահլիճ գնալու, մեկ էլ տեսնեմ՝ Արտակը դու մի ասա Վահագնին դոստուպ է ստացել ու հարցուփորձ է անում. ականջի ծերով լսեցի՝ «իսկ ինչ է նա սիրում»... Հիշեցի որ նրանք դասընկեր էին: Ոչինչ, թող խոսացնի: Վահագնն ականջիս փսփսաց. հակածխախոտային հիմնադրամից էին եկել... Լավ, ասացի, էդ հեչ, հետո կխոսենք:

Մտա դահլիճ: Էս ովքե՞ր են: Առաջին երկու շարքում նստած էին տարբեր կատեգորիաների հայ տղամարդիկ: Մշոն հետևիցս սկսեց թվարկել. Շչոյի Մխոն, Բխոյի Թխոն, Սկոյի Գքոն, Սրան Չգիդեմ, Թքոյի Վքոն, Մսոյի Բռդոն, Սռոյի Վռ:ոն, Բլ՛ո,ի Մ՝ոն... Հաջորդ չորս շարքը զինվորականներ էին ու կարմիր բերետավորներ, ձախ ֆլանգում՝ բուն ղարաբաղցիք, ավելի խորը՝ զանգեզուրցիք ու գյումրեցիք, մեջտեղը՝ կիրովականցիք ու մի հատ կին:

Բարև ձեզ: Իմ անունն է Գևորգ Տեր-Գաբրիելյան, համենայն դեպս եթե մինչ այսօր ծանոթ չենք եղել: Շնորհակալ եմ որ եկել եք բոլորդ հայրենիքի համար այս բախտորոշ պահին: Չէի ասի օրհասական որտև դա նեգատիվ կոննոտացիա ունի, բայց բախտորոշ: Կներեք որ բոլորիդ իրար գլխի եմ հավաքել, ուրիշ անգամներ կլինեն՝ առանձին-առանձին կհանդիպենք, հիմա ժամանակ չկա: Խնդրում եմ նախապես հաշվի առնել, որ ես խոսելու եմ զուտ հայրենիքի շահից ելնելով: Ես և իմ ընկերներն այստեղ, և դուք բոլորդ, մենք իրավահավասար համակարգում ենք զետեղված. մենք միասին փնտրում ենք լավագույն ելքերը: Ուրեմն խնդրում եմ հաշվի առնել դա, որ ոչ մեկս մյուսից լավը չենք: Ուրեմն ինչու ենք մենք եկել հասել այստեղ: Նախ և առաջ՝ որովհետև վատ էինք ղեկավարվում ու որովհետև մեր հարստությունը ցաքուցրիվ ենք արել, նաև մեր պապերի վաստակը, և դա ոչ թե միայն նյութականին է վերաբերում, այլ նաև, ու շատ մեծ իմաստով՝ մեր արժեքներին: Ոչ ոք մեզ չի ասել «եղեք անազնիվ, գող, ավազակ, թալանչի, մի խնայեք ձեր հայրենիքը, կեղեքեք, եղեք հետադեմ, անգրագետ, անողոք, անողորմ, անխնա, անխնամ կեղտոտ գյադեք»: Մենք մեր կամքով ենք էդպիսին դարձել: Հիմա եթե ուզում եք էս երկիրը վերջնականապես քանդել՝ խնդրեմ, եկեք ինձ էստեղ տեղնուտեղը գյուլլեք ու էդ հարցը փակված համարենք:

Հա ախպեր ջան բայց հավեսդ էդքան էլ չունենք էլի, ասա տեհանք ուզածդ ինչ է, էդ դու մեջներիցս սուրբ ես ձևավորվել հա՞ փաստորեն:

Ես ուրեմն արդեն ասացի որ գործում եմ ու գործելու եմ ոչ իմ անձնական շահից ելնելով, միայն ու սկզբունքորեն ոչ իմ անձնական շահից, այլ ընդհանուրի շահից: Ես հասկանում եմ սակայն ու տեղ եմ տալիս անձնական շահին, ձեր բոլորի ու ցանկացած մարդու: Ես անձամբ անձնական կարիքներում ժուժկալ եմ, Ստալինի պես: Իմ անձնական շահն էլ էստեղ կա իհարկե, բայց այլ կերպ. իմ ամբիցիան լավ ու հանճարեղ երկիր ունենալն է, ոչ թե քսակս լցնելը: Ու ես գիտեմ էդ երկիրն ինչպիսին կարող է լինել, ես իմ ընկերների հետ դա գիտենք, մեր ներսում էդ նկարը կա, ու մենք ամեն ինչ կանենք որ նա այդպիսին դառնա: Իմ շրջապատը հզոր է՝ ամեն մեկն իրա հոյակապ տաղանդով: Ինչ տղերք են, է, ինչ տղերք ու աղջկերք, սենց ուժեղ թիմ էս երկիրը դեռ չի ունեցել, բոլոր սխալները հաշվի առած, կրթված, ամեն ինչ իմացած, մոշչնի, մուդռի, առողջ, ջահել, սիրուն... Ձեր շնորհիվ ա էս ժողովուրդը կազմավորվել, ձեր մորեղբոր ու հորաքրոջ գանձն են, հիմա պտի թողեք որ սիտուացիան դզենք:

Բա մեզնից ինչ ես ուզում:

Էդ անեկդոտը գիտե՞ք: Որ երեք գլխանի մի հատ դև ա ըլնում, իրա գլուխներից մեկը մինետով ա զբաղվում, մյուսը սրան ամոթանք ա տալիս, ասում ա արա եքա մարդ ես, էս ինչ ես անում, մյուսն ասում ա ապեր դու իրա հետ ինչ գործ ունես, ինքն ա իրա գլուխը՝ ինչ ուզում ա թող անի, հավանում ա՝ իրա գործն ա, էս էլ ասում ա ապեր բա որ վաղը ինքը անալն էլ հավանե՞ց: Հա՛, հա՛:

Էս՝ կատակ:

Դուք էս տարիների ընթացքում կուտակել եք հսկայական իշխանություն կամ հարստություն: Ձեզնից նրանք ովքեր նվիրումով են ծառայել ու ծառայում հայրենիքին՝ իրականում, ոչ թե ֆիկտիվ իմաստով՝ կշարունակեն դա անել: Նրանք ովքեր մարդ են կողոպտել ու անարդարությունների մեծ չափսեր են թույլ տվել՝ լավ է իրենք մոտենան մեզ ու ասեն կամաց-կամաց, ու իրենց պատիժը սահմանեն: Օրինակ՝ իրենց պաշտոնից հրաժարվեն և իրենց հարստությունը մուծեն պետության հաշվին, որպես փոխհատուցում անարդարության: Պետությունը հետո կորոշի, ինչպես տնօրինել այդ ավելցուկը, նաև փոխհատուցելով կոնկրետ տուժածներին: Եվ վերջնական ձեր պատիժը ճշգրտելով:

Էս Վրաստան ես գլխներիս սարքու՞մ: Բա որ գյուլլե՞ն քեզի:

Որ գյուլլեն ուրեմն բան չի ստացվի: Առայժմս խնդրում եմ ուղղակի հաշվի առնել այս հեռանկարը: Ես ձեզ բացատրեցի որ հետո չասեք իրար չենք հասկացել: Այդուհանդերձ՝ մենք մնում ենք միմյանց աջակից, որովհետև մեկ երկրի բնակիչ ենք ու դրույքակիր, ուրեմն խնդրում եմ հաշվի առնեք երկրորդ ասածս, որի վերաբերյալ հիմա կխնդրեմ որ կարծիքներ փոխանակենք, խորհրդակցություն արվի:

Երկրորդ ասածս շատ կարևոր է: Էս ամբողջ ընթացքում՝ մինչև մենք չստեղծենք նոր անկախ ու կարող պետական իշխանության համակարգ՝ մենք պիտի խուսափենք իրադրությունը սրելուց: Արտաքին պատճառներ ես տեսնում եմ երկու տեսակի, երկու հիմնական և մնացածը՝ հնարավոր երկրորդական: Հիմնականներից առաջինն Ադրբեջանն է. կարող է պադ շումոկ հարձակման փորձ անել: Պարոն Սաղաթելն ինձ վստահեցնում է, որ կարող ենք դիմակայել: Սա կոնֆիդենցիալ խոսակցություն է: Ժուռնալիստները դրսում են սպասում: Իմ անձնական այցելությունները Ղարաբաղ մի քիչ կասկած են հարուցում մեջս, հաշվի առնելով զինվորների ցածր պատրաստվածությունն ու մոռալը: Դրա վերաբերյալ պետք է ինչ-որ բան շտապ անել: Մյուսը Ռուսաստանն է: Վաղը ես գնում եմ հանդիպելու պարոն Պուտինին: Ինքն է կանչել իհարկե, բայց լավ է որ գնում եմ: Հետս տանում եմ Լևոն Տեր-Պետրոսյանին ու պարոն Սաղաթելին նույնպես:

Դահլիճով մի հառաչանք անցավ: Լսվեցին ձայներ: Ու՞մ: Լևոնի՞ն: Ա, Լևոնին... Ինչի՞ համար: Լավ է անում, ճիշտ է անում...

Դե հասկանալի պատճառով. որ ցույց տամ մեր պետականության հաջորդականությունը: Իրենից ավելի լեգիտիմ նախկին առաջնորդ չունենք տվյալ պահին որին կարելի է տանել, որի ձեռքը ես դեռևս կարող եմ ինձ թույլ տալ, ատամներս սեղմած, սեղմել:

Հիմա ուրեմն մենք որ Բեռլուսկիի ու Բռչոյի ձեռք էինք սեղմում ուրեմն բոլորս սխալ էի՞նք, ասաց գեներալ Սամսոնը:

Պարոն Սաղաթելն ահա իմ կողքին կանգնած է. ես անձամբ իմ մասին եմ խոսում, թեև եթե հայրենիքի համար պետք լինի՝ Բռչոյի ձեռք էլ կսեղմեմ: Սակայն ու՞ր է այդ ձեռքը: Չկա: Դե լավ, չխորանանք: Ուրեմն հարգելիներս, ես ձեզնից խնդրում եմ աջակցություն՝ այդ երկու արտաքին վտանգները թեթևացնելու գործում: Եվ բնականաբար օգնություն՝ որ ներքին խժդժություններով, քանի դեռ նոր իշխանություն չի հաստատվել լրիվ ամբողջությամբ, էդ արտաքին վտանգներին նոր հնարավորություններ չտաք: Իսկ թե չլինենք չիմանանք պարզվի որ նման դեր կատարել եք... Պինյայծի նա սիբյա: Յա՛ սկազալ: Չէ՞, Սաղաթել:

Ընդհակառակը: Ես ուզում եմ ձեզ խնդրել՝ Ռուսաստանում կամ այլ արտասահմանում ով ինչ կապեր ունի՝ ձեր կողմից մեսիջ ուղարկեք, որ այստեղ ամեն ինչ կարգին ու նորմալ է, որ մենք ձեզ հետ միասին իրավիճակը վերահսկում ենք, ու որ միայն բարեկամություն ենք ուզում բոլոր մեր պարտնյորների հետ: Բայց՝ և դա էլ կարող եք բոլորին հաղորդել. միայն և միայն, զուտ օրենքի սահմաններում:

Ախր այ եղբայր ջան էդպիսի օրենք որ լիներ, մենք էլ ուրախ կլինեինք...

Դե ձեզ տեսնենք: Հիմա արդեն շանս ունենք, կարող ենք փորձել էդպիսի օրենք ստեղծել: Դրա համար ուղեղ է պետք, մտածողություն ու բարի կամք: Իսկ հիմա ասեք, խնդրեմ, թե ինչ եք մտածում, ու ով ինչ կարող է անել: Մի քառասուն րոպե ունենք, եթե կարճ խոսեք՝ լիքը կարծիք կարող ենք լսել: Արմեն ջան գրի առնում ես չէ՞:

Մի քանի հոգի սկսեցին երկար-բարակ խոսել՝ տնտեսական ինչ-որ հարցերի շուրջ, ձկան առևտրի նալոգն իջեցնելու վերաբերյալ: Բոլորը գրի առնվեց, խնդրեցի որ այդ հարցերը տնտեսական հանձնաժողովին փոխանցվեն Մառայի միջոցով: Բայց հանկարծ դահլիճի մի անկյունում խժդժություն բարձրացավ:

Թողեք թող խոսի, ասացի ես:

Առաջ ընկավ մի գզգզված ծերուկ, կատաղած աչքերով, ճակատը խորունկ կնճիռներով պատված:

― Բայց դու ախր ինչ իրավունք ունես ու ով ես:

Սա ով է, հարցրեցի Սաղաթելին: Չգիտեմ: Արմե՞ն: Արմենն էլ չգիտեր: Կներեք դուք ով եք:

― Տո քու ինչ գործ ես ով եմ: Ես որ ով էի դու հլա «մամա» ասել չգիտեիր: Դու ասա դու՛ ով ես:

Կարծեմ՝ գրող է, կողքիցս շշնջաց Մշոն: Մի հատ օբեկտ ունի: Նախկինում սուրբ Ռոմանոսների կուսակցության ղեկավարն էր: Կոմունիստ: Հիմա որպես ՀԿ է վերառեգիստրացվել: Ղարաբաղում կռված: Թե նկարիչ...

Գործ տվող եղած կլինի ժամանակին, ոճից է երևում:

Ժամանակից շուտ հետևություններ եկեք չանենք:

Ես արդեն ձեզ բացատրեցի որ այս պահին այլ ելք չկա, իշխանությունը մենք ենք: Դուք էլ:

Հազիվ ծերուկին լռեցրինք:

Մեկ ուրիշը, մի ինտելիգենտ տեսքի մարդ, վեր կացավ ու ասաց. Կներեք, իսկ Բռչոյի կլանը գնդակահարել չեք ուզու՞մ: Արժանի չէ՞:

Մենք ոչ մեկին դեռևս չենք գնդակահարում, ասացի: Եվ դա ընդհանրապես մեր գործը չէ: Այդպիսի հարցերով դատարանը կզբաղվի, ասացի:

Եվ դուք դատարանին ե՞ք հավատում, քմծիծաղեց ինտելիգենտը:

Դրանով էլ պիտի բոլորս միասին զբաղվենք:

Մեկն էլ հարցրեց հրեապանթյուքիստական դավադրության մասին:

Հետո ուրիշ հարձակվողներ եղան: Էլ չդիմացա. Դե հիմա մենք ենք պատահել, հանգիստ թողեք մեր գործն անենք էլի, ասացի:

Իսկ մեծ մասը լուռ նստած էր:

Նայում էին, մտածելով. էս ով ա որ, հեսա թողնենք գնանք՝ էլի մեր էշն առաջ տանենք:

Մի խոսքով հազիվ ավարտեցի այս դժվար, բավական տխուր ու անհետաքրքիր ժողովը: Վերջում միայն ատ դուշի դիմեցի զինվորականներին.

Հարգելիներս, ձեր գործն ուրիշ է, թեև դուք էլ եք էս կյանքում ապրում, բայց ձեզնից ու ձեր խնամքի տակ գտնվողներից շատ բան է կախված: Շատ եմ խնդրում ձեզ, այս օրերին հատկապես զգույշ և զգոն լինել, հատկապես արդար ու հստակ: Եթե ինչ-որ հարցեր կան՝ բոլորը պարոն Սաղաթելին, նա ինձ կհաղորդի, եթե պետք լինի, եթե ինքը չի լուծելու հարցը: Եթե հակառակորդի կողմից ինչ-որ ահազանգի նշույլ՝ մի հապաղեք խնդրում եմ: Եթե կարևոր բացթողում կամ խնդիր եք տեսնում՝ հենց միանգամից, հենց այս պահից սկսեք զբաղվել: Նախապես ձեզ բոլորիդ շատ մեծ շնորհակալություն, արվածի համար, ու արվելիքի համար՝ նախապես:

Ասացի ու դուրս եկա, խոստանալով կապի մեջ լինել:

Ճամփես կտրին բիզնեսմենները. էս փողը վեկալ էլի ապեր ժամանակ չկա:

Կբերեք կհանձնեք գանձատուն, ասացի ու առաջ անցա: Ինչքա՞ն ա:

Դե մի երկու միլիոն կլինի էլի:

Երկու միլիոն ի՞նչ:

Երկու միլիոն իսպանական տուգրիկ:

Կոնկրետ կհանձնեք՝ ստացականով, բանով, ով ինչքան որ մուծել ա: Բայց եթե հանցանք եք գործել, դա ձեզ չի փրկելու, իմացեք:

Նրանց մեջ որևէ առանձնակի վտանգավորը կա՞, հարցրի Սաղաթելին ու Դավթին: Նրանց պատասխանից պարզ դարձավ, որ կարող են լինել բայց տվյալ պահին կարծես թե դեռ չկան: Ինչպե՞ս նրանց պահել ու ճիշտ հունի մեջ գցել, ճիշտ գործի ուղղորդել: Գուցե դու հենց այդպես էլ անում ես արդեն, ասացին նրանք: Բացի շոշափելով այս ճամփան անցնելուց, խոսքով ազդել փորձելուց ուրիշ ուղղակի խորհուրդ չունեին, կամ ես այդպիսին չէի ընկալում:

Ես իհարկե շատ ուրախ էի որ Սաղաթելն առաջին իսկ պահից կողքիս է: Բայց ես գիտեի որ կա ևս մեկը, իսկ գուցեև ավելի, որոնց հետ պետք է անվտանգությունը քննարկել: Էս կառավարական շենքում ո՞վ է աշխատակազմի ղեկավարի էն, ոնց ա անունը, կադռավիկը կամ էլ զավխոզը... կամ երկուսն էլ... Հրավիրեցի հանդիպման: Հանձնարարեցի մեր Մառային, Վազգենին ու Տիգրանին՝ որ նրանց հետ համագործակցեն ու ուշի ուշով նրանց զննեն: Սաղաթելին էլ խնդրեցի որ կայազորի ու պահակազորի ղեկավարներին պահի իր անմիջական հսկողության տակ:

Քանի որ շատ կարևոր էր էդ հանրապետության ակտիվի հետ հանդիպելը՝ ես ուրեմն ժուռնալիստների հետ հանդիպումը տեղափոխել էի սրանից հետո: Նրանք արդեն մի երկու ժամ է սպասում էին: Իսկ հանդիպումը հա հետաձգվում ու հետաձգվում էր: Ես նաև մի կարճ առանձին հանդիպում ունեցա Ղարաբաղի ղեկավարության հետ, ներողություն խնդրելով որ հանդիպումը կարճ է, և խոստանալով այն շարունակել էս պրես կոնֆերանսից հետո:

Դավիթի հետ դուրս եկանք հանդիպումից: Ասում է կաշառք արդեն առաջարկել ե՞ն:

Դեռ ոչ, ասում եմ: Մեկը կար՝ ասում էր շտապ, առանձին... Կյանքի և մահու խնդիր...

Հետո՞:

Ուղարկեցի տղուդ մոտ:

Հետո՞:

Էլ ինչ հետո: Հետո որ մոտդ գան՝ պիտի կամ վերցնես կամ ոչ:

Հետո՞:

Հետո եթե չվերցրիր՝ ավելի մեծը պիտի բերեն:

Այո: Մինչև ամենամեծը:

Ամենամեծն ազնվությունն է: Մինչև ազնվությունը չբերեն՝ չեմ վերցնի: Իմ կաշառքն ազնվությունն է:

Ու վերջապես քայլեցի դեպ ժուռնալիստների դահլիճը, բայց էլի ճամփես Վահագնը կտրեց թե՝ կագեբեի տղերք կան շտապ ուզում են ձեզ տեսնել: Ինչ է եղել: Խնդրեմ մտեք այսինչ սենյակը, Վահագնն է ասում: Մտածեցի գուցե սա վերջն է, հիմա էս սենյակում կբռնեն կգյուլլեն ու՝ վերջ, իմ հավատարիմ Վահագնն է ուրեմն կազմակերպիչը: Երեկ չէ առաջին օրվա պես՝ դոշիս սնայպերի լազերային ճառագայթը զգացի, երբ հանկարծ պարզ դարձավ՝ որ սաղ փախել են, պալատը դատարկ է, ու ես պարսպի դիմաց ժողովրդի մեջ՝ պիտի կամ հապաղեմ կամ ներս մտնեմ: Վազգենը սովորաբար ինձ տեղ է տալիս, էս անգամ էլ վրաս նայեց որ տեղ տա՝ բայց երևի զգաց որ համոզված չեմ որ ես եմ ուզում առաջինը լինել, և՛ վախից և՛ համեստությունից, ու ինքն ու Մշոն ու Բելան ու Մառան ու Մալվինան առաջ անցան: Փաստորեն Մալվինան էր որ առաջինը ներս մտավ, լուտանք թափելով դրանց գլխին: Ու որ տեսա որ իմ թիմը ներս է մտել՝ բա ես ինչ պիտի անեի, գնացի նրանց հետևից... Հետո որ Մալվինային ասեցինք բա չէիր վախենու՞մ ասաց բա ո՞նց թե, բա էդքանից հետո կարելի է՞... Մալվինան, որ տասը տարի առաջ Բռչոյի երկրպագուն էր...

Երեկվանից վայ թե սովորել էի այդ զգացողությանը՝ սնայպերի լազերը կրծքիս: Հանգիստ, շունչս պահած՝ մտա ներս: Տեսնեմ՝ չէ: Մի հատ կիսածեծված տղա ա նստած, քոսոտ շորերով:

Սպիտակ սենյակ է: Ես չգիտեի էլ որ էդ պալատում էսպիսին կա: Վահագնից ու էդ կիսածեծվածից բացի՝ չորս հոգի էլ կա. երկուսը շարքայինի զինվորական համազգեստով, մեկն առանց ֆոռմի, կոստով գալոյով, բայց երևում է որ սեռժանտից ավել չի, ջահել, մյուսը վայ թե պալկովնիկ, կատաղած հայացքով:

Ըստ երևույթին պատրաստվում էր ձեզ վրա հարձակվել: Ասում է պալկովնիկը:

Դուք ո՞վ եք:

Գնդապետ Գայլախեղդյան: Ինձ պարոն Վահագնն է հանձնարարել:

Հասկանալի է: Շատ հաճելի է:

Իսկ դու՞ ով ես:

Կիսածեծված տղան ձայն չի հանում:

Ես քեզ ճանաչու՞մ եմ: Ինձ ասա, մի վախի: Ու՞մ հանձնարարությամբ ես գործում:

Նարեկ Սարգսյանի:

Իսկ ի՞նչ էր քեզ հանձնարարել:

Բացատրել, որ իր մոտեցումը սկզբունքային է: Նա ուզում էր ձեզ հաղորդել, որ դուք բան չեք հասկանում ժամանակակից համաշխարհային մոդեռն նեոմոնումենտալիզմից: Ուրեմն ձեր քիթը մի խոթեք նրա ու նրա արվեստի մեջ: Նա ակցիոնային մոտեցման ջատագով է՝ միահյուսված մեր թամանյանա-հայրենասիրական մոտիվներին:

Լավ, ասացի: Տղային պահեք, լավ կերակրեք ու քնքուշ վերաբերվեք: Մինչև ես ժամանակ գտնեմ: Ու դուրս եկա սպիտակ սենյակից:

Այս տղան ձեր կողքին կլինի, հետևիցս ասաց Գայլախեղդյանը: Արթուր է անունը: Ու առանց համազգեստի էն գալուստիկ-կոստավորված տղուն ուղարկեց ետևիցս:

Լավ: Մի հատ Գայանե Շագոյանին գտիր, ասացի, ու հանձնարարիր լյուստրացիայի վերաբերյալ օրենքի նախագիծ սկսի պատրաստել: Արայիկ Շիրինյանին՝ էդ օրենքի հարցերի մեջ ընդգրկեք: Թող մի հատ հաղորդաշար պատրաստի: Մեկ էլ Կարեն Դոլուխանյանին ասա թող գա մոտս:

Լսու՛մ եմ:

Տենց չէ, հանգիստ, ապեր, նիֆարմալ:

Լսում եմ, պարոն Տեր-Գաբրիելյան:

Պռոկոնսուլ:

Չհասկացա, պարոն Տեր-Գաբրիելյան:

Ինձ կարող ես անվանել պռոկոնսուլ: Սա կատակ է:

Ա-ա:

Պատկերացնում ես, Նարեկն արդեն դվիժենի է անում, ասում եմ Դավթին:

Բա ինչ էիր կարծում: Բայց դու դրանց վստահում ե՞ս: Դե Վահագնին էլ չվստահեմ էլ ում վստահեմ: Պապայիս դասընկերոջ թոռն է:

Վահագն. Ձեր դասընկերն է զանգահարում:

Ապե՞ր. պրիվետ. հիմա ժամանակ չունեմ, Վահագնի հետ պայմանավորվի՝ երևա էս քանի օրը, լա՞վ:

Ապեր բայց դու ոնց ե՞ս երկիր կառավարելու: Դու շիլ Եղըշի տղան չե՞ս: Դե մի ձևի էլի, ձեր օգնութամբ: Ժամանակավոր: Բայց ախր դու չես կարա ապեր, դու քո կառուցվածքով դրանցից չես: Դե ես հո մենակ չեմ, լիքը մարդ կա շուրջս, դուք էլ կօգնեք ապեր, որտեղ ես չկամ՝ կողքս կկանգնեք:

Քեզ գյուլլելու են ապեր: Գյուլլվածացու ես դու աչքիս: Աչքով չտաս, կըռ: Չէ լուրջ եմ ասում ապեր, դու մի հատ լսի, մի րոպե լսի էլի, ախր էդ հեչ քու տեղը չի, ըտտե գողական- մողական տղայ ա պետք, որ սրան էս յան տանի, նրան էն յան, ռազվաձյաշչի: Դու դրանց հետ կապ չունես ախր ապեր, ոչ ճանաչում ես իրանց ոչ էլ էն, փախի ըտտուց ապե:

Լավ:

Վահագն ջան, ասցի, ուրեմն մոտդ գրի առ. շախմատ ու մեռելոց:

Այսինքն:

Այսինքն շախմատի դասերը հանում ենք, իսկ մեռելոցները՝ թողնում: Բայց վերափոխված:

Ինչու՞:

Հետո կբացատրեմ:

Իսկ դուք ֆուտբոլ գնալու ե՞ք:

Ինչ ֆուտբոլ:

Էսօր ֆուտբոլ է չէ՞: Լավ կլիներ երևայիք:

Չէ եղբայր, ես ֆուտբոլասեր չեմ:

Բայց որ գնաք իրենց հետ նկարվեք՝ լավ կլիներ:

Մի ուրիշ անգամ:

Միջանցքով գնալիս էլի մեկը կանգնեցրեց:

Բարև ձեզ: Ես Գեռնիկն եմ՝ կագեբեից:

Ո՞վ:

Գեռնիկը: Գեռնիկ է անունս:

Տենց անուն չէի լսել: Էդ ո՞րտեղից է այդպիսի անուն:

Պիկասոյից:

Ա-ա: Ինչ է եղել Գեռնիկ ջան:

Պետք ա հուպ տալ պաղպաղակավաճառներին:

Բայց ինչու:

Իրանք խոլեսծերին են մատակարարում: Իսկ դուք խոլեսծերին ունեք:

Լավ, կմտածեմ: Ճիշտն ասած իրոք սիրում եմ հուպ տալ պաղպաղակավաճառներին:

Ուրեմն կարելի՞ է: Նրա աչքերը փայլեցին:

Ի՞նչն է կարելի:

Մի գիշերվա մեջ նրանց աքսորել:

Չէ, սպասիր, ախր որ աքսորես՝ երեխեքը կնեղանան:

Բա ի՞նչ անենք:

Հիմա քեզ Արթուրը կտանի մի տեղ՝ էնտեղ պլան կմշակեք, ասացի:

Պարոն Տեր-Գաբրիելյան, ձեզ ուզում է տեսնել Եվա Հայրումյանը:

Եվա ջան բարև, ինչ կա, կներես, ժուռնալիստների մոտ եմ գնում: Արի միասին գնանք:

Դու գիտես իմ մոտեցումն էս ամեն ինչին, ասաց Եվան:

Որն է քո մոտեցումը, հիշեցրու խնդրեմ:

Որ այս երկիրը կդառնա այթիի երկիր ու կծաղկի:

Իրոք:

Իննովացիան է փրկությունը:

Բայց ախր մենակ մի տեսակ մարդ հո չի կարող լինել երկրում, միայն այթիով զբաղվող:

Ինչու ոչ: Դու կտեսնես որ կարող է: Մի քարորդը թող դրանով զբաղվեն՝ և հարցը լուծված կլինի:

Միգուցե, միգուցե...

Մոտենում էի զլմ-ների սրահին, մեկ էլ տեսնեմ՝ կողքի միջանցքից, մի առանձնասենյակից, ինչ-որ փասափուսա ձեռքին՝ դուրս է գալիս Վիգենը:

Մոտենում է ինձ, ատամները կրճտացնելով. Ուխխ, կխժռեմ... կեղտ, ողջ շուրջը կեղտ... փառապանծ հայրենիքը թողած...

Վիգեն ջան, ախր այդքան մի հուզվիր, դու ինչու ես այդպիսին, ռեկտորացու բան... Չնայած ռեկտորներին էլ պետք է վերացնել՝ պաղպաղակավաճառների պես... Ֆիզիկապես չէ, դիրքը նկատի ունեմ, պաշտոնը: Կեղտ չեն մարդիկ, մի քիչ հիմա կապրես ուրիշ կյանքով՝ կտեսնես, գուցե հասկանաս... Հավատա, կեղտ չեն:

Նա, գլուխը թերահավատորեն տմբտմբացնելով, հեռացավ: Հանկարծ դիմացի զուգարանից ևս մեկը դուրս ոստնեց:

Սա՞ ով է:

Թաքուն ծրագրերի վերակացուն, ասաց Արթուրը, որն արդեն այն Գեռնիկին ուղեկցել էր Պիկասոյի մոտ ու ետ եկել, հավատարմաբար հավատարմատարություն շարունակելով ճառագել դեպ ձեր խոնարհ ծառան:

Վերակացուն մոտեցավ ինձ ու ականջիս սկսեց ինչ-որ բան փսփսալ. Ես ձեզ համար ինչ կարող եմ անել... Թսթսթս...

Ի՞նչ...

Փսփսփս...

Չեմ հասկանում...

Սպանել, մորթել, գողանալ, մի ամաչեք, ասեք, պատվիրեք, ինչ է պետք:

Մեկը կա, մտազբաղ ասացի ես:

Լսում եմ, ասաց, ձգվելով: Եվ գրպանից ծոցատետրն ու գրիչը հանեց:

Թաքուն ծրագրերի վերակացու կա մի հատ, գիտե՞ս:

Ինձնից բացի՞: Ոչ: Միայն լսել եմ, որ ունենք երկրորդ, մրցակից ստրուկտուրան: Բայց երբեք չեմ առնչվել:

Դե ուրեմն հայտնաբերիր և վերացրու նրան:

Ես հույս ունեի որ նա ի վերջո ինքն իրեն կհայտնաբերի ու կվերացնի, բայց պարզվեց՝ նա ճիշտ էր. կար ևս մեկ ստրուկտուրա: Այդպիսով իմ այդ ոչ շատ հեռանկատ հրամանը սկիզբ դրեց երկու թաքուն ծրագրերի սերվիսների անողորմ պայքարին, որի արդյունքում զոհվեց առաջիկա մեկ տարում մոտ մեկ հազար թաքուն ծրագրավորող ու կատարող: Դա սպանդ էր, իհարկե: Եվ ես երբևէ ուշքի չեկա այլևս մեղքի իմ զգացողությունից: Այդպես էլ կրեցի այն մինչև վերջ: Մինչ, այսպես ասած, ավարտականություն:

Վերջ երկրորդ մասի

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter