HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Համակարգիչ բոլորի համար » ծրագրի շրջանակում ստորագրեց հուշագիր

Այսօր ՀՀ Էկոնոմիկայի նախարարության դահլիճում Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, ի դեմս հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի և Orange Արմենիան, ի դեմս Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուայի, ստորագրել են համագործակցության հուշագիր` «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի շրջանակում համագործակցություն ծավալելու նպատակով:

Համագործակցության շրջանակներում Orange-ի վաճառքի ցանցում, որը ծածկում է հանրապետության բոլոր մարզերը, կիրականացվի համակարգիչների վաճառք 0 տոկոս կանխավճարով և երկու տարի մարման ժամկետով:

«Հայաստանում ծառայությունների մատուցման մեկնարկի օրվանից սկսած` մենք մեր առջև նպատակ ենք դրել լայնաշերտ ինտերնետը հասցնել բոլորին` անկախ եկամուտներից ու բնակության վայրից: Դրան է միտված եղել մեր քաղաքականությունն ինտերնետի ոլորտում: Այժմ հպարտ ենք միանալ «Ձեռնարկությունների ինկուբատոր» Հիմնադրամի և ՀՀ Կառավարության նախաձեռնած այս ծրագրին, որը նույնպես նպատակ ունի մասսայականացնել ինֆորմացիոն տեխնոլոգիաների օգտագործումը Հայաստանում: Կարծում եմ, որ այս նախաձեռնությանն ի սպաս դնելով վաճառքի մեր ընդարձակ ցանցն ու մեր հնարավորությունները` կօժանդակենք Հայաստանում տեղեկատվական հասարակության կայացմանը»,- Orange-ի մամլո ծառայության փոխանցմամբ՝ ասել է ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

«Համակարգիչ բոլորի համար» ծրագիրն ուղղված է Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտների զարգացմանը և տեղեկատվական հասարակության կայացմանը, մասնավորապես` հասարակության լայն խավերի շրջանում համակարգիչների տարածմանը, ինտերնետ հասանելիության ապահովմանը և էլեկտրոնային բովանդակության օգտագործման ծավալների մեծացմանը:

«Համակարգիչ բոլորի համար » ծրագիրն իրականացվում է  Ձեռնարկությունների ինկուբատոր» Հիմնադրամի կողմից` ՀՀ Կառավարության, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Համաշխարհային Բանկի և Կենտրոնական Բանկի աջակցությամբ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter