
Համերաշխություն փողոցային երաժիշտներին (լուսանկարներ)
Նարեկ Ալեքսանյան
Ճանապարհորդ-երաժիշտ Իլյան (Կուզմա) ասում է, որ չէր պատկերացնում այսպիսի մեծ արձագանք ու աջակցություն. երեկ Հյուսիսային պողոտայից բերման ենթարկված ուկրաինացի փողոցային երաժշտի համար այսօր հարյուրավոր երաժիշտներ սոլիդարության ակցիա էին անում, իրենց այս քայլն անվանելով համերաշխություն փողոցային երաժիշտներին։
Իլյան ընկերների հետ դեռ հուլիսի սկզբին էր եկել Հայաստան՝ մեկ-երկու շաբաթ այստեղ նվագելու ու ճանապարհորդելու նպատակով։ Սակայն նրանք հավանել էին Երևանը ու որոշել ավելի երկար մնալ այստեղ։ Թբիլիսիից Իլյայի և ընկերների թիմին միացած Արչին ասում է, որ այս ընթացքում նրանք ոչ մի անգամ խնդիրներ չեն ունեցել ոստիկանության հետ, երեկվա միջադեպն առաջին անգամն էր, իսկ այսօրվա ակցիայից հետո նրանք պատրաստվում են ավելի երկար մնալ Հայաստանում ու հաճախ նվագել Հյուսիսային պողոտայում։
Իլյան
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը
Իգորը
Երևան, Հյուսիսային պողոտա, 30 օգոստոսի, 2018 թ.։
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել