HY RU EN

4 հոգի լքել է «Երկիր Ծիրանի» կուսակցությունը եւ դուրս եկել նախընտրական ցուցակից

«Երկիր Ծիրանի» կուսակցության չորս անդամներ այսօր հայտարարել են, որ որոշել են դուրս գալ «Երկիր Ծիրանի» կուսակցությունից և Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» կուսակցության նախընտրական ցուցակից։ Նրանք են` Մարինա Խաչատրյան, Խաչատուր Շահբազյան, Կոնստանտին Ղարիբյան, Աստղիկ Պետրոսյան: Այդ մասին նրանք տեղեկացրել են կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանին:

Որոշման համար, ըստ տարածված հաղորդագրության, պատճառ է հանդիսացել «խոսքի և գործի անհամապատասխանությունը»։