HY RU EN

Ամալյա Մարգարյան

ՀՔԾ-ն Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է ստորագրությունը

Հատուկ քննչական ծառայությունից «Հետք»-ին տեղեկացրին, որ Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին։ ՀՔԾ խոսնակը նշեց, որ իրավունք ունեն մեղադրյալի անձնագիրը պահել իրենց մոտ, սակայն այլ մանրամասներ չհայտնեց։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար՝ «Մարտի 1»-ի գործով։