
Խորհրդարանն ընտրեց Հաշվեքննիչ պալատի և ԿԲ խորհրդի անդամներ
Խորհրդարանն այսօր փակ-գաղտնի քվեարկություններով ընտրեց Հաշվեքննիչ պալատի և ԿԲ խորհրդի անդամներ:
ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը ներկայացրեց քվեարկության արդյունքները: Հաշվիչ պալատի անդամի ընտրությանը ԱԺ 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 88-ը, կողմ է քվեարկել 78-ը, դեմ՝ 10-ը: Հաշվիչ պալատի անդամ է ընտրվել ՀՀԿ խմբակցության առաջադրած Կարեն Կարապետյանը: Վերջինս երկար տարիներ աշխատել է Վերահսկիչ պալատում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ: Կարեն Կարապետյանը շնորհակալություն հայտնեց խորհրդարանին վստահության համար՝ վստահեցնելով, որ կանի ամենը, որպեսզի արդարացնի սպասումները:
ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում ՀՀԿ-ն առաջադրել էր Մարտին Գալստյանի թեկնածությունը, նա աշխատել է ԿԲ-ում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ: Քվեարկությանը ԱԺ 105 պատգամավորներից մասնակցել է 87-ը, կողմ է քվեարկել 78-ը, դեմ՝ 9-ը: Մարտին Գալստյանը շնորհակալություն հայտնեց քվեարկության արդյունքների համար՝ ասելով, որ իր ջանքերն ուղղված են լինելու Հայաստանն ավելի ուժեղ ու մրցունակ դարձնելուն:
Մեկնաբանել