
ՍԴ անդամի պաշտոնում առաջադրվել է Վարչական դատարանի դատավոր Արման Դիլանյանի թեկնածությունը
Խորհրդարանը քննարկում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը: Դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արման Դիլանյանի թեկնածությունը:
Արման Դիլանյանը իրավաբանական գիտությունների թեկնածու է: 1996 թվականց աշխատել է Սահմանադրական դատարանում, 2006 թվականից դասավանդում է Հայ-ռուսական համալսարանում, 2006-2013 թվականներին հանդիսացել է Սլավոնական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի Միջազգային և եվրոպական իրավունքի ամբիոնի վարիչը: 2013 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Վարչական դատարանի դատավոր: 2015 թվականից մինչ օրս դասավանդում է Փաստաբանության դպրոցում:
ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ ՍԴ անդամի ընտրությունը փակ-գաղտնի ընթացակարգով է պատգամավորների ձայների առնվազն 1/3-ով:
ԱԺ ժամանակավոր Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը հայտարարեց, որ քվեարկությունը լինելու է վաղը` ժամը 10:00-ին:
Մեկնաբանել