
Սեպտեմբերի 19-ից սկսվում են Երևանի հեռուստաաշտարակի ներկման աշխատանքները
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 19-ից սկսվում են Երևանի H=308մ բարձրությամբ հեռուստաաշտարակի ներկման աշխատանքները:
«Աշխատանքների իրականացման ընթացքում տրանսպորտային միջոցների աղտոտումից խուսափելու նպատակով առավոտյան ժամը 07:30-ից մինչև երեկոյան ժամը 18:00-ն հորդորում ենք հնարավորինս ձեռնպահ մնալ հեռուստաաշտարակի հարակից տարածքներով, մասնավորապես, Գ. Հովսեփյան փողոցով երթևեկելուց»,- գրված է նախարարության կայքում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել