
Դավթաշենի միմյանց կից երկու ընտրատեղամասերում ընտրողների ակտիվությունը 33-34% է
Երևանի Դավթաշեն վարչական շրջանում գտնվող թիվ 192 հիմնական դպրոցի միջանցքում միմյանց դիմաց գործում է միանգամից երկու ընտրատեղամաս՝ 5/11-ը և 5/12-ը։ Չնայած տեղամասերի մոտ լինելուն՝ ընտրական գործընթացում կազմակերպչական խնդիրներ չեն առաջանում, չկան կուտակումներ և հերթեր, քանի որ ընտրողների ակտիվությունը ցածր է։
Ժամը 16։25-ի դրությամբ՝ 5/11 ընտրատեղամասում գրանցված 1507 ընտրողներից իրենց քաղաքացիական պարտքը կատարել են 527-ը կամ ընտրողների ընդհանուր թվի 34%-ը։ 5/12 ընտրատեղամասում գրանցված 1547 քաղաքացիներից ժամը 16։25-ի դրությամբ՝ ընտրությանը մասնակցել են 510-ը կամ գրանցված ընտրողների թվի 33%-ը։
Տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյաններում ընտրախախտումներ արձանագրված չեն։ Խախտումների բացակայության մասին հավաստում են նաև տեղամասում եղած դիտորդները:
Մեկնաբանել