
Երևանի ավագանու ընտրությունները լուսաբանում են 44 տեղական և 5 օտարերկրյա լրատվամիջոց
Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել են տեղական 44 և արտասահմանյան 5 լրատվամիջոց: Այս մասին նշված է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում:
Օտարերկրյա լրատվամիջոցներն են՝ «Կավկազսկիյ Ուզել», «Դոյչե Վելլե», ԲիԲիՍԻ, «Ֆրանսպրես» և «Սպուտնիկ Արմենիա»:
Այս ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող միայն մեկ միջազգային կազմակերպություն է հավատարմագրվել՝ «Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնը» (ICES):
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել