
17:00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 34,72 տոկոսը
ԿԸՀ-ն 17:00-ի դրությամբ ամփոփել է մասնակցությունը Երեւանու ավագանու ընտրություններին: Ըստ այդմ՝ քվեարկելու իրավունք ունեցող 848.343 քաղաքացուց 17:00-ի դրությամբ քվեարկել է 294.534-ը, այլ կերպ ասած՝ ընտրողների 34,72 տոկոսը:
Ամենակտիվ վարչական շրջանը թիվ 1 ընտրատարածքն ընդգրկող Ավանն է, որտեղ քվեարկել է ընտրողների 37,91 տոկոսը: Ամենապասիվը թիվ 10 ընտրատարածքն է կամ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանները: Այստեղ քվեարկել է ընտրողների 32,46 տոկոսը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել