
Նախնական տվյալներով՝ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 43․65 %-ը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քիչ առաջ հրապարակեց Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերաբերյալ նախնական տեղեկատվություն։
Ըստ ԿԸՀ-ի՝ քվեարկությանը մասնակցել է Երևանում ընտրելու իրավունք ունեցողների 43․65 տոկոսը։ Այսինքն՝ 848 343 ընտրողներից 370 323-ը։
Երևանի վարչական շրջաններից ամենաակտիվը Նորք-Մարաշն է եղել։ Այստեղ քվեարկել է ընտրելու իրավունք ունեցողների 47 տոկոսը։ Ամենապասիվը Էրեբունի վարչական շրջանն է, այստեղ քվեարկել է ընտրելու իրավունք ունեցող երևանցիների 40 տոկոսը։ Ընդհանրապես, բոլոր վարչական շրջաններում քվեարկության ակտիվությունը կազմել է 40-47 տոկոս։
Եթե առաձնացված կերպով դիտարկենք քվեարկության նախնական արդյունքները՝ ըստ վարչական շրջանների, կստացվի այսպիսի պատկեր.
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել