
«Թվապատում 2018» մրցույթում «Հետք»-ի լրագրողները 3 մրցանակ ստացան
«Թվապատում 2018» լրագրողական մրցույթում «Հետք»-ի լրագրողները երեք մրցանակ ստացան:
«Թվապատում 2018» մրցույթի «Մեդիա 3.0․ տեխնոլոգիաների լավագույն կիրառում» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Հետք»-ի լրագրողներ Անի Հովհաննիսյանի, Նարեկ Ալեքսանյանի և Դավիթ Բանուչյանի «Կոմունալ վճարներ. ինչպես են տաքանում Երևանում» հոդվածը:
Հետաքննական «Դիտակ» անվանակարգում մրցանակի է արժանացել լրագրողներ Գրիշա Բալասանյանի և Հրանտ Գալստյանի «Չվարակազերծված ջուր, անբարեկարգ ջրամատակարարման համակարգ. 10 մարզերի խմելու ջրի վիճակը» հոդվածը:
Հատուկ մրցանակի արժանացավ նաև լրագրող Երանուհի Սողոյանի «Դարիկի պահապան տիրուհին՝ Իրինա Թադեւոսյանը»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել