
Իգորը անձնագիր կստանա
Մանկատան նախկին շրջանավարտ Իգոր Ղահրամանյանին Նոր տարվա նախաշեմին աշխատանքից ազատել էին, որովհետև նա անձնագիր չուներ: «Հետքի» հրապարակումից հետո ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարականով Անձնագրային և վիզաների վարչության նորանշանակ պետը' Հովհաննես Քոչարյանն այսօր անձամբ է ընդունել Իգորին, նրա ներկայությամբ հրահանգել է 4-5 օրում պատրաստել Իգորի անձնագիրը, իսկ Իգորին ասել են ներկայացնել զինվորական գրքույկը և լուսանկարներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել