HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կապանի համայնքապետի պաշտոնի համար ինքնառաջադրվել է 4 թեկնածու

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի համաձայն՝ հոկտեմբերի 21-ին Կապանում տեղի  ունենալիք համայնքապետի արտահերթ ընտրություններին ինքնառաջադրվել է 4 թեկնածու, որոնցից 3-ն անկուսակցական են, իսկ մեկը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից:

Թեկնածուներն են Սյունիքի մարզպետի տեղակալ, ՔՊ-ական Նարեկ Բաբայանը, «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի իրավաբանական բաժնի պես Էդգար Հովհաննիսյանը, «Արկ» բնապահպանական հասարակական կազմակերպության ծրագրերի ղեկավար Արմեն Ղազարյանը և «Ռազ-Բիլդինգ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Գևորգ Փարսյանը:

Հիշեցնենք, որ այժմ Կապանի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարն է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նարեկ Ղահրամանյանը: Վերջինս այդ պաշտոնում նշանակվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հուլիսին՝ այն բանից հետո, երբ հրաժարական էր տվել 2012-ից Կապանը ղեկավարող ՀՀԿ-ական Աշոտ Հայրապետյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter