HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Պավել Մանուկյանն ու Արմեն Բիլյանը հայտարարեցին հացադուլ սկսելու մասին

ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալներ Պավել Մանուկյանն ու Արմեն Բիլյանը հացադուլ են սկսում: Այս մասին այսօր նրանք հայտարարեցին գնդի գրավման գործով դատական նիստին: 
Նշենք, որ Պավել Մանուկյանը, Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը մինչև հիմա գտնվում են կալանքի տակ: Այսօրվա նիստին ավելի վաղ Սմբատ Բարսեղյանը դահլիճից հեռացվել է, և հայտարարության պահին դեռևս չէր վերադարձվել:

Պավել Մանուկյանն ընդգծեց հանգամանքը, որ կալանքի տակ են մնացել միայն ինքը, Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ Պ․ Մանուկյանը նշեց, որ իրենց խափանման միջոց կալանավորումը փոխելու պահանջով հացադուլ է սկսում և չի դադարեցնելու մինչև իր պահանջի կատարումը:

Մանուկյանը նշեց նաև, որ հրաժարվում է բժշկական օգնությունից: Ամբաստանյալ Արմեն Բիլյանը նշեց, որ ինքը ևս նույն պահանջով հացադուլ է սկսում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter