HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արթուր Գրիգորյանը հրաժեշտ է տվել նախարարության աշխատակիցներին

էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը տեղեկացնում է, որ նախարար Արթուր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների աշխատակիցների, համակարգի  ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Արթուր Գրիգորյանը նշել է, որ պաշտոնը թողնում է քաղաքական իրողություններով պայմանավորված, ապա շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար և հույս հայտնել, որ նախարարությունը կշարունակի բնականոն աշխատանքը՝ իրականացնելով նախանշված բոլոր ծրագրերը:

«Այս ամիսների ընթացքում իմ բոլոր հնարավորություններն  ու հմտությունները ներդրել եմ ոլորտի զարգացման համար: Հավատացած եմ, որ ձեր երկար տարիների փորձն ու ուժը այսուհետ ևս կշարունակեք ներդնել  էներգետիկ համակարգի անվտանգության ապահովման, հուսալիության բարձրացման ու զարգացման համար», - ասել է Արթուր Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ Արթուր Գրիգորյանը այն 6 նախարարների թվում էր, որոնց ազատման հրամանները ստորագրվեցին անցած գիշեր, և նախագահի կողմից ստորագրվեցին այսօր։ 



Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter