
Խորհրդարանում մեկնարկել է ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը (ուղիղ միացում)
Խորհրդարանում մեկնարկել է ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը: Հիշեցնենք, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ հերթական նիստերի չորեքշաբթի օրվա վերջին նիստում վարչապետը և կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին:
Այսօրվա հարցուպատասխանին չեն մասնակցի ՀՅԴ և ԲՀԿ քվոտայով ներկայացված նախարարները, քանի որ նախագահն արդեն իսկ ստորագրել է վերջիններիս ազատման հրամանները: Նրանք են ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը (ԲՀԿ), տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ), գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը (ՀՅԴ), տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը (ԲՀԿ), սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյան (ԲՀԿ), էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյան (ԲՀԿ):
Հարցուպատասխանի ուղիղ հեռարձակումը՝ ստորև:
Մեկնաբանել