Լոռու ԲՀԿ-ական մարզպետը հրաժարականի դիմում է ներկայացրել
Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին տեղեկացնում է մարզպետարանի ֆեյսբուքյան էջը:
Հրանտ Մարգարյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է, հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կառավարության առաջիկա նիստին իրենց պաշտոններից կազատվեն ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի քվոտայով նշանակված մարզպետները:
Հրանտ Մարգարյանը Լոռու մարզպետ էր նշանակվել այս տարվա հունիսի 1-ին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով և նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով արդեն իսկ աշխատանքից ազատվել են ԲՀԿ-ական և Դաշնակցական նախարարները, բացառությամբ ԲՀԿ-ի քվոտայով փոխվարչապետ նշանակված Մհեր Գրիգորյանի, ով ցանկություն է հայտնել շարունակել աշխատանքը կառավարությունում, ինչը ողջունվել է վարչապետի կողմից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել