
ՀՅԴ-ական և ԲՀԿ-ական մարզպետներն ազատվեցին պաշտոններից
Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ մարզպետների՝ պաշտոններից ազատման որոշումներին։
«Դուք գիտեք ինչի հետ է կապված դա. քաղաքական վերջին օրերի իրադարձությունները տեղի են ունեցել հրապարակային, գիտեք, որ մի շարք նախարարներ ազատվել են աշխատանքից, ուզում եմ մեր նախկին նախարարներին շնորհակալություն հայտնել համատեղ կատարված աշխատանքի համար։ Այդ պաշտոնանակությունները քաղաքական հայտնի իրադարձությունների բերումով են կայացվել»,- ասաց Փաշինյանը՝ պաշտոնից ազատված նախարարներին հաջողություն մաղթելով։
Վարչապետը հաջողություն մաղթեց նաև պաշտոնից ազատված մարզպետներին։ Այդ որոշումները ներկայացրեց տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ առաջարկելով փաթեթն ամբողջական ներկայացնել, քանի որ մի շարք մարզպետներ արդեն իսկ հրաժարականի դիմում են ներկայացրել։ Ըստ այդմ` պաշտոնից ազատվեցին Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը, Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը, Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը, Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը, Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը, Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը։
Որոշումները հաստատվեցին, որից հետո վարչապետը ևս մեկ անգամ հաջողություն մաղթեց արդեն պաշտոնից ազատված գործընկերներին։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել