HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը

Ռուսաստանի Կոստրոմայի մարզում մասնավոր ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը: BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ այս լուրը հաստատել է ՌԴ գլխավոր դատախազությունը:

ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայության տարածքային վարչության փոխանցմամբ՝ ուղղաթիռը կործանվել է Վոնիշևո գյուղի մոտակայքում, իսկ դեպքի վայրում հայտնաբերվել էր երեք դի, որոնց ինքնությունը մինչ այս չէր բացահայտվում: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Քննիչներին դեռ չի հաջողվել պարզել, թե Սահակ Կարապետյանը ինչպես է հայտնվել ուղղաթիռում, սակայն BBC-ն, հղում անելով 47news տեղեկատվական պորտալին, գրում է, որ գլխավոր դատախազի տեղակալը վերադառնում էր որսորդությունից:

Սահակ Կարապետյանը ծնվել է 1960թ. Ռոստովի մարզի Եգորլիկսկի շրջանում: Իր գործունեությունը սկսել է 1980-ականներին Ռոստովի դատախազությունում: 1996-2000 թվականներին եղել է Պետդումայի պատգամավոր, ապա մինչև 2006 թվականը աշխատել է ՌԴ արդարադատության նախարարության օրենսդրական գործունեության ստորաբաժանումում: 2016 թվականից զբաղեցնում էր ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը:

Լուսանկարը՝ Станислав Красильников/ТАСС

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter