
Պաշտպանության նախարարը վստահեցնում է՝ ամեն ինչ արվում է, որ Ադրբեջանում հայտնված գերիներն ազատվեն
Ադրբեջանում գերեվարված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանին և Արցախի Հանրապետության քաղաքացի Զավեն Կարապետյանին գերությունից ազատելու համար համապատասխան աշխատանքներ են տարվում: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը վստահեցնում է, որ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության միջոցով ՊՆ-ն աշխատանքներ է տանում: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը:
«Եթե չեմ սխալվում վերջին անգամ օգոստոսի 3-ին են այցելել իրենց: Միջազգային տարբեր կազմակերպություններ, մեր հասարակական կազմակերպությունները, ծնողները զբաղվում են այդ հարցով, դուք պետք է հասկանաք, որ որպես պաշտպանության նախարար իմ ներգրավվածությունը սահմանափակ է, միայն նրանով է պայմանավորված, որ ես միջգերատեսչական հանձնաժողովի նախագահն եմ: Ամեն ինչ արվում է հասարակական կազմակերպությունների միջոցով, որ շուտափույթ ազատվեն»,- ասաց նախարարը:
Մեկնաբանել