HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Լոռու, Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզպետները նշանակվեցին

Կառավարության նիստում նշանակվեցին Լոռու, Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզպետները։ Որոշման նախագծերը ներկայացրեց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։

Գեղարքունիքի մարզպետ նշանակվեց ՔՊ-ական Գնել Սանոսյանը, վերջինս զբաղեցնում էր բնապահպանության փոխնախարարի պաշտոնը։

Վայոց Ձորի մարզպետ նշանակվեց Տրդատ Սարգսյանը։ Սարգսյանը «Իմ քայլը» շարժման անդամներից է։

Լոռու մարզպետ նշանակվեց ՔՊ-ական Անդրեյ Ղուկասյանը, որը զբաղեցնում էր Լոռու փոխմարզպետի պաշտոնը։ Անդրեյ Ղուկասյանը 2016 թվականի Վանաձորի ՏԻՄ ընտրություններում զբաղեցնում էր ՔՊ համամասնական ցուցակի երկրորդ համարը։

Վարչապետը շնորհավորեց նորանշանակ մարզպետներին՝ հաջողություններ մաղթելով վերջիններիս։

Լուսանկարում (ձախից աջ)` Անդրեյ Ղուկասյան, Գնել Սանոսյան, Տրդատ Սարգսյան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter