HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուղ՝ քաղաքի մեջ

Նորագյուղը Երեւանի թաղամասերից մեկն է, որ քսվելով քաղաքի կենտրոնի փեշերին` ապրում է իր ուրույն կյանքով` ուրբանիզացիայի հետ ոչ մի կապ չունենալով, չենթարկվելով քաղաքի ռիթմին, աբսուրդի, անտարբերության, տգեղության մեջ տրոփելով: Տարբեր տեղերից հավաքված մարդիկ ապրում են այստեղ տասնյակ տարիներ. նրանց մեջ շատ են հանցագործները, բայց եւ բարեսիրտ ու հյուրընկալ են մյուս կողմից: Նրանց կյանքն անդադար պտտվում է միեւնույն շրջանակի մեջ: Երեք տարի հետո Նորագյուղը քանդվելու է, եւ դրա փոխարեն կանգնելու է բարձրահարկ շենքերով «Երեւան-Սիթի» բիզնես թաղամասը` վերացնելով ներկայիս բնակավայրի գունագեղ տարօրինակությունը: Կառավարությունը մարդկանց փոխհատուցում է խոստանում, բայց նրանք հազիվ թե հավատում են դրան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter