HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատերազմի զոհերը

Անահիտ Հայրապետյան. ««Պատերազմի զոհերը» շարքը ես սկսեցի լուսանկարել դեռ 2006 - ին: Սրանք Ղարաբաղյան պատերազմի 1988-1994թթ. զոհվածների ծնողների դիմանկարներն են: Այն ժամանակ ես ուղղակի շրջում էի Արցախի գյուղերով ու լուսանկարում: Հադրութի շրջանի Հին Թաղլար գյուղում, երբ խնդրեցի ծնողներին կանգնել իրենց զոհված տղայի լուսանկարի դիմաց, չգիտես ինչի սկսեցի կիսել նրանց դեմքերը: Այդ ժամանակ միայն հասկացա, որ զգացմունքներս ու իրականությունը նույնացան այդ կադրի մեջ: Մի քանի տարի անց շարունակեցի նման ձևով լուսանկարել իմ գյուղում` Հադրութի շրջանի Խծաբերդում: Հիմա արդեն ուր գնում եմ, փնտրում եմ նման ընտանիքներ: Ցավոք, նրանց գտնելը գնալով բարդանում է, ժամանակն անցնում է՝ իր հետ տանելով մեր պատմության կարևոր մի շրջան: Որոշ ընտանիքներում ցավն ու անտարբերությունը նրանց նկատմամբ մեծ է այնքան, որ ուղղակի հրաժարվում են լուսանկարվել: Հաճախ ինձ հարցնում են` իսկ ինչ օգուտ կտա դա մեզ, կամ ինչ կփոխի մեր կյանքում: Այս հարցին ես չունեմ պատասխան: Հուսամ` այս շարքը ինչ-որ բան կփոխի մյուսների մեջ, իսկ դա էլ գուցե մի բան փոխի նրանց կյանքում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter