Մեր բակի շունը Ջինան էր: Հավանաբար նա ցեղական շուն էր, որին ճգնաժամը փողոց էր ուղարկել: Ջինան հատիկ-հատիկ ճանաչում էր շենքի բնակիչներին, նրանց ընկերներին ու հյուրերին: Անծանոթ ոչ մի մարդ մուտք չուներ մեր շենք: 1990- ականներին մեզ համար սովորական դարձան «շուն հավաքող», «շուն կրակող» արտահայտությունները: Մի անգամ դպրոցից տուն վերադարձա, իմ Ջինան բակում չէր: Նրան սպանել էին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել