HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաշմանդամ կինը դժվարություններից չի երկնչում

Անահիտ Սերոբյանը 65-ամյա միայնակ կին է: Ապրում է Արմավիր քաղաքում: Արդեն 20 տարի է՝ զրկված է աջ ոտքից ու ապրում է մեկ ոտքով: Մասնագիտությամբ բուժքույր է, սակայն շատ քիչ է աշխատել իր մասնագիտությամբ:

«Երբ ֆիզիկապես ունակ էի աշխատելու, աշխատանք չկար, մաղարիչ էին ուզում, ես էլ այդ հնարավորությունը չունեի,- պատմում է նա,- Իսկ հիմա էլ ոչ ֆիզիկականի, ոչ էլ ֆինանսականի հնարավորությունը ունեմ»:

Տիկին Անահիտը դպրոցի բակում կարկանդակներ ու պոնչիկներ է վաճառում ու դրանով էլ օրվա հացի փող է վաստակում: Թոշակ էլ է ստանում, սակայն իր խոսքով՝ «դրանք չնչին գրոշներ են, անգամ կոմունալ վճարումներին չի բավականացնում»:

Հաշմանդամություն ձեռք բերելու առաջին տարիներին նա դիմել է սոցիալական օգնություն իրականացնող մարմիններին և մի քանի ամիս դրամական օգնություն ստացել, սակայն դա տևել է շատ կարճ:

«Հետո մոռացան ու մինչև հիմա էլ չեն հիշում իմ գոյության մասին»,- ասում է նա:

Տիկին Անահիտը մեծ հպարտությամբ է նշում, որ անգամ այս պայմաններում շատ մեծ դժվարությամբ կլքեր հայրենիքը, որովհետև Հայաստանում է ծնվել ու մեծացել, դպրոց հաճախել, ամուսնուն հանդիպել և ամուսնացել: Ամուսինը սրտի կաթվածի պատճառով մահացել է, երեխաներ էլ չունի:

Թեկուզ կյանքը շատ դաժան է վարվել տիկին Անահիտի հետ, սակայն չարության ոչ մի նշույլ չկա նրա հոգում, ապրում է այն հույսով, որ մի օր գլուխը հանգիստ է դնելու բարձին:

«Կարևոր չէ, որ ես դաժան կյանք եմ տեսել, դա էլ իմ ճակատագիրն է, կարևորը մեր հետագա սերունդները անհոգ կյանքով ապրեն»,- ասում է նա:

Միայն լավատեսությամբ է խոսում տիկին Անահիտը, նրա կյանքն էլ գեղեցկանում է բարությամբ:

Անի Սարգսյան՝ քաղաքացիական լրագրող

Արմավիր ԻնֆոՏուն

Մեկնաբանություններ (2)

Andranik
Yrane ko nman Hay knoj, vor ays vejake mej der serumes ko hayreneken vor kez hamar voj me kayl che vercnum.
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Մեծ մարդ ու մեծ արվեստագետ: Այո,արվեստագետ: Իսկական Արվեստագետի ՄԻԱԿ ԻՍԿԱԿԱՆ ստեղծագործությունն ԻՐ ԿՅԱՆՔՆ է : Թղթի վրա երևակայական բան-ման խզբզելով չի,կամ էլ կոկորդիցդ ձայներ հանելով , որ «արվեստ» ես սարքում/սաղացնում:............................. Ինձ նստացրեք այս կնոջ կողքին: Թե չէ արդեն ՀՈԳՆԵԼ եմ (ասելա թե նադայել եմ եղել ) բենզակալոնկային երազանքներով, երկրորդ ձեռ դուբայյան ջիպերից ամբարտավան նայող «հայի» Անտալյա-ներում «հանգստացած» անկուշտ/գցող/հանքային-բաժնետոմսային աչքերից,ավելի ճիշտ աղիքներից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter