Ախուրյանը գյուղական համայնք է, սակայն իր ենթակայության ներքո գտնվող կառույցների եւ բնակչության թվով գերազանցում է հանրապետության փոքր քաղաքներից շատերին: Բնակչության թվով թերեւս զիճում է Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքին, որի բնակիչների թիվը 10 հազար 702 է, իսկ Ախուրյանն ունի 10 հազար 406 բնակիչ: Առայժմ որեւէ մեկը գյուղը քաղաքից տարանջատող չափանիշ չի նշել, բայց Ախուրյանի օրինակով միանշանակ կարող ենք ասել, որ դա ոչ բնակչության թվաքանակով եւ ոչ էլ ենթակառույցներով է պայմանավորված: Այդուհանդերձ, համայնքի զարգացման համար անհրաժե՞շտ է քաղաքային համայնքի կարգավիճակը: ««Հետքի» սրահի» հյուրերն են Ախուրյանի համայնքապետ Արծրունի Իգիթյանը, համայնքի ավագանու անդամներ Վահան Մխիթարյանը եւ Հովհաննես Բաղդասարյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել