HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Գալուստ Սահակյանը կարծում է, որ վարչապետի շատ թեկնածուներ կան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ այժմ կուսակցությունները փնտրտուքի մեջ են, փորձում են մշակել իրենց ռազմավարությունը և ավելի ներակայանալի դառնալ ժողովրդին: Մշակվում է նախընտրական ծրագիրը, ռազմավարությունը, որը կներկայացվի իր ժամանակին:

Ըստ բանախոսի՝ այս ընթացքը գոհացուցիչ է, «քաղաքական ինտրիգներ» չեն սպասվում. դրանք կլինեն նախընտրական քարոզչությունից հետո:

Համամասնական ցուցակի որևէ քննարկում ՀՀԿ-ում, Գ. Սահակյանի խոսքով, չի եղել: Հավանական թեկնածուների մասին շրջանառվող լուրերը նա ընդամենը կանախատեսումներ է համարում: Այն հարցին, թե արդյոք ինքը կցանականար Արտաշես Գեղամյանին տեսնել այդ  ցուցակում, Գ. Սահակյանը նշեց, որ խուսափում է պատասխանից:

Իսկ արդյոք Սերժ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ ցուցակը, Գ, Սահակյանի խոսքով՝ նման  քննարկում նույնպես դեռ չի եղել, բայց դա «դասական ձև է», որ ցուցակը գլխավորի կուսակցության նախագահը:

Գ. Սահակյանը համոզված է, որ ՀՀԿ-ն յուրաքանչյուր տարածքի համար ունի լուրջ թեկնածուներ: ԱԺ-ում կընդգրկվեն նրանք, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ, «ահել ու ջահելի խնդիր չկա», ովքեր ակտիվ են, առաջնային են համարում պատգամավորական գործունեությունը՝ անկախ այն հանգամանքից գործարար են, թե՝ ոչ:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ այսօր բոլոր հիմքերը կան, որ ՀՀԿ-ն պահպանի իր դիրքերը քաղաքական դաշտում և որոշակի առավելությունների հասնի, ինչպես նաև լինի առաջինը խորհրդարանական ընտրությունների արդյունքում:

Նա նաև նշեց, որ ընդդիմությունը ԱԺ-ում որոշակի հաջողության հասել է:

«Քաղաքական դաշտում դերակատարման առումով և ընդդիմությունը, և իշխանական կուսակցությունները հավասար արժեքավորում ունեն»,- հավելեց նա:

Այն հարցին, թե արդյոք Տիգրան Սարգսյանը կարող է լինել ԱԺ նախագահ, Գ. Սահակյանը պատասխանեց, որ դա կախված է ընտրությունների արդյունքից, քաղաքական իրավիճակից և կանխավ ոչինչ հնարավոր չէ ասել:

«Էսօր վարչապետների շատ թեկնածուներ ունենք, նախարարների շատ թեկնածուներ ունենք, դա բնական է»,- հավելեց նա:

Մեկնաբանություններ (1)

կարծիք
ՀՀ-ում ամենահարմար վարչապետը կարող է լինել Գալուստ Սահակյանը, որից հետո, վարչապետի կարիք ընդհանրապես չենք ունենա: Պետությունը Նրա բռի մեջ է, Նա կարող է պետությանը տանել այն ուղղությամբ, որ ուղղությամբ ոչ ոք չի կարող անել: Մեր նախագահը պետք է աչալուրջ լինի Գալուստ Սահակյանի ընտրության հարցում, նրան պետք է տալ ամենապատասխանատու պաշտոնը, ինչու չէ երկրի նախագահի պաշտոնը: Արձակուրդ գնալու ժամանակ կարելի է նախագահի պաշտոնը միայն ու միայն վստահել այս երևելի քաջազնուն հային, ով միշտ էլ կարծում է: Նա կարծում է, որ մենք կարծում ենք` թե նա կարծում է, մի խոսքով մենք բոլորս էլ կարծում ենք` թե նա կարծում է.. Նրա մի կարծելը հայ ժողովրդի համար ամեն ինչ է, նրա կարծիքի մասին ոչ ոք կարծիք չի կարող ունենալ: Մենք հաճախակի պետք է կարծենք, դա է միայն մեր փրկությունը, բա որ չկարծենք, ոնց կարող ենք կարծել....կարծել, կարծել մինչև կարծելը: Անշուշտ, մենք պետք է միշտ էլ կարծիքները դնենք շրջանառության մեջ, որպեսզի հա կարծենք....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter